Իրանում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն ամենաուշը 50 օրվա ընթացքում
https://parstoday.ir/hy/news/iran-i218192-Իրանում_նախագահական_ընտրությունները_պետք_է_անցկացվեն_ամենաուշը_50_օրվա_ընթացքում
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապան խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Իրանում նախագահական ընտրությունները կանցկացվեն առավելագույնը 50 օրվա ընթացքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2024 13:06 Asia/Tehran
  • Իրանում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն ամենաուշը 50 օրվա ընթացքում

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության պահապան խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Իրանում նախագահական ընտրությունները կանցկացվեն առավելագույնը 50 օրվա ընթացքում։

Հադի Թահան Նազիֆը այսօր երկուշաբթի ասել է, որ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի նահատակության հետևանքով, կձևավորվի խորհուրդ՝ կազմված խորհրդարանի խոսնակից, դատական ​​իշխանության ղեկավարից և այլ պաշտոնյաներից, և այս խորհուրդը պարտավոր է պայմաններ նախապատրաստել ամենաուշը 50 օրվա ընթացքում նախագահի ընտրության համար։

Հադի Թահան նազիֆը, մատնանշելով սահմանադրությամբ նախատեսված դրույթները նախագահի մահվան դեպքի վերաբերյալ, ընդգծեց. «Ճիշտ է, որ այս դժբախտ պատահարով մենք կորցրինք նախագահին և այլ ծառայող մարդկանց, բայց, ինչպես ասաց Գերագույն առաջնորդը, մեր արժանապատիվ ժողովրդին մատուցվող ծառայության մակարդակում խափանումներ չեն լինելու, և սահմանադրությունը դրույթներ ունի նախատեսած նման իրավիճակների համար։

Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի խոսնակն ընդգծեց. «Այս դեպքում մենք գործ ունենք Սահմանադրության 131-րդ հոդվածի հետ, որտեղ ասվում է, որ նախագահի մահվան կամ նմանատիպ դեպքերում երկրի կառավարումը, առաջնորդի համաձայնությամբ, վստահվում է Առաջին փոխնախագահին, իսկ առաջին փոխնախագահը գործնականում ստանձնում է նախագահի լիազորությունները, և մի խորհուրդ, որը բաղկացած է Խորհրդարանի և դատական ​​իշխանության ղեկավարներից և առաջին փոխնախագահից, պետք է միջոցներ ձեռնարկի առավելագույնը 50 օր ժամկետում նոր նախագահ ընտրելու համար։

Թահան Նազիֆը, ընդգծելով, որ ամեն ինչ կկատարվի օրենքի համաձայն և Իրանում իրավական կարգավորումների առումով որևէ բացթողում չկա,  ասաց. «Ինչպես երեկ ասաց հեղափոխության իմաստուն առաջնորդը, նման իրավիճակի համար բոլոր հարցերը նախատեսված են օրենքով և ժողովրդի ու երկրի գործերում խափանումներ չեն լինելու»։