Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i218246-Ադրբեջանի_արտգործնախարարը_հեռախոսազրույց_է_անցկացրել_Իրանի_արտգործնախարարի_պաշտոնակատարի_հետ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մայիս 21, 2024 14:27 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ։

Այս մասին  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Ջեյհուն Բայրամովը նաև նշել է Աբդոլլահյանի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և տարաձայնություններ առաջացնող հարցերի լուծման գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։