Համաշխարհային բանկի անդրադարձը Ռայիսիի կառավարության գրանցած տնտեսական հաջողություններին
-
Իրանի նահատակված նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցն Iran Khodro Diesel գործարան
Համաշխարհային բանկը ներկայացրել է Իրանի տնտեսության մասին իր գնահատականը, որում անդրադարձ է կատարվել Էբրահիմ Ռայիսիի կառավարության արդյունավետ աշխատանքին։
Զեկույցում նշվում է, որ չնայած տնտեսական պատժամիջոցների շարունակմանը և աշխարհաքաղաքական անորոշ իրավիճակին, վերջին չորս տարում Իրանի տնտեսությունը կայուն աճ է արձանագրել։ Այս աճին հիմնականում նպաստել է նավթային ոլորտը, սակայն ոչ նավթային ոլորտը, հատկապես ծառայություններն ու արդյունաբերությունը, եղել են տնտեսության հիմնական շարժիչը։
Արտադրական ոլորտը բավարարել է երկրի ներքին կարիքները, մասամբ չեզոքացնելով ֆինանսական և առևտրային պատժամիջոցների ազդեցությունը և արտարժութին սահմանափակ հասանելիությունը։
Զբաղվածության ոլորտում իրավիճակը հասել է նախակորոնավիրուսային վիճակին։ Նոր ֆինանսական քաղաքականությունը, հատկապես սոցիալական ապահովության և դրամական սուբսիդիաների տրամադրման ծրագրերը, նվազեցրել են արտաքին ցնցումների ազդեցությունը խոցելի խմբերի կենսամակարդակի վրա և նպաստել տնտեսության կայուն աճին։
Տնտեսական աճը կազմել է 5,1%, գործազրկությունը՝ 7,6%
Անդրադառնալով տնտեսության կայունացման վրա Էբրահիմ Ռայիսիի կառավարության աշխատանքի դրական ազդեցությանը, Համաշխարհային բանկը նշել է․ «2023-2024 թվականների առաջին կիսամյակում Իրանն ունեցել է 5,1 % տնտեսական աճ, հիմնականում նավթի և ծառայությունների ոլորտների շնորհիվ։ Համաշխարհային շուկայում առաջարկի բացակայության և 13-րդ կառավարության՝ արտահանման ոլորտում արդյունավետ շուկայավարման շնորհիվ, նավթային ոլորտում ավելացված արժեքը հասել է 17,1%-ի։
Ոչ նավթային ոլորտում գրանցվել է 3,8% աճ, ինչը զբաղվածության մակարդակը հասցրել է նախակորոնավիրուսային վիճակին։ Աշխատատեղերի ստեղծումն աճել է 2,9 տոկոսով, իսկ գործազրկության մակարդակը հասել է 7,6 տոկոսի, ինչը նոր ռեկորդ է»։
Ռայիսիի կառավարության աշխատանքի շնորհիվ աղքատությունը կրճատվել է
2020-2021-և 2022-2023 թվականներին տնտեսական աճին զուգահեռ, Իրանում աղքատությունը նվազել է։ Երկու տարվա ընթացքում աղքատության մակարդակը նվազել է 7,4 տոկոսով, իսկ աղքատության շեմից ցածր բնակչության թիվը նվազել է 2,2 տոկոսով։ Նվազել է նաև անհավասարության մակարդակը։ Հասարակության շերտավորման աստիճանը նվազել է և Ջինիի գործակիցը հասել է 34,8%-ի։
Նույն ժամանակահատվածում ստորին 4 դեցիլները 6 վերին դեցիլների համեմատ սպառման մակարդակի ավելի մեծ աճ են արձանագրել և Ջինիի գործակիցը 35,8%-ից հասել է 34,8%-ի։ Աշխատավարձերի ու զբաղվածության ավելացման և դրամական սուբսիդիաների տրամադրման համադրությունը նպաստել է Իրանում սպառման աճին և աղքատության կրճատմանը:
Գնաճը պահպանել է նվազման միտումը
Համաշխարհային բանկի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Իրանի տնտեսական հեռանկարին և կանխատեսվել է, որ 2024-2025 և 2025-2026 թվականներին երկրում կգրանցվի 2,8 տոկոս տնտեսական աճ։
2023-2024 թվականներին գրանցված նավթի արդյունահանման և արտահանման զգալի աճն այս ժամանակաշրջանում հաստատուն կմնա, ինչը կանդրադառնա նաև ոչ նավթահյին հատվածի վրա։ Գնաճի մակարդակը կրկին կպահպանի նվազման միտումը։
Ընթացիկ հաշվի մնացորդն ավելցուկային է և համաշխարհային գների նվազման և միջազգային շուկայում մրցակցության ազդեցության պայմաններում, այս հաշիվների հավելուրդային մնացորդն աստիճանաբար կնվազի։ Կանխատեսվում է, որ աղքատության նվազման միտումը նույնպես կպահպանվի։