Հայաստանի վարչապետի հանդիպումը Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i218278-Հայաստանի_վարչապետի_հանդիպումը_Իրանի_նախագահի_ժամանակավոր_պաշտոնակատարի_հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ և իր ցավակցությունն է հայտնել այաթոլլա Ռայիսիի նահատակության կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2024 12:52 Asia/Tehran
  • Հայաստանի վարչապետի հանդիպումը Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ և իր ցավակցությունն է հայտնել այաթոլլա Ռայիսիի նահատակության կապակցությամբ։

Այս հանդիպմանը, որը տեղի ունեցավ այսօր առավոտյան՝ նախքան օտարերկրյա պետությունների ղեկավարների և պաշտոնյաների հարգանքի տուրք մատուցելու արարողության մեկնարկը, Մոհամմադ Մոխբերը Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց մյուս ուղեկիցների նահատակությունը որակեց որպես ծանր ու մեծ կորուստ Իրանի ազգի և կառավարության համար՝ նշելով, որ Իրանում իշխանության հիմնական աղբյուրը ժողովուրդն է, իսկ բոլորն ականատես եղան, թե վերջին օրերին այս ժողովուրդը ինչ ուղերձ հղեց աշխարհին՝ իրեն ծառայող նախագահի զոհվելու կապակցությամբ։ Երկար պատմությունն ու քաղաքակրթությունը բացառիկ ուժ են ստեղծել Իրանի համար, որ նույնիսկ այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է ժողովրդական ու ծառայող նախագահի կորուստը, իր ողջ դառնությամբ ու դժբախտությամբ հանդերձ, չեն կարող խաթարել ժողովրդի վճռականությունն ու կամքը և այս երկրի գործերի ընթացքը:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, անդրադառնալով ժողովրդական կառավարության արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարությանը՝ հարևանների հետ հարաբերությունների և համագործակցության ընդլայնման հարցում, հավելել է. «Այս ռազմավարությունը որևէ փոփոխություն չի կրելու և ողջ ուժով շարունակվելու է․ Մենք հավատարիմ ենք մնալու Հայաստանի հետ մեր բոլոր պարտավորություններին ու պայմանավորվածություններին, և լրջորեն հետևելու ենք դրանց իրականացմանը»։

Նշելով, որ «Ալ-Աքսայի փոթորկի» գործողությունը և Իրանի «Ազնիվ խոստում» գործողությունը փոխել են ուժի հավասարումներն աշխարհում, Մոխբերն ասաց. «Այսօր աշխարհի բոլոր տերությունները կանգնել են Սիոնիստական ​​ռեժիմի թիկունքում՝ ընդդեմ դիմադրության մի քանի հազար մարտիկների՝ երկնքից, ծովից ու ցամաքից  շրջապատված, սահմանափակված մի փոքր տարածքում, բայց 8 ամիս անց աննախադեպ ու դաժան հանցագործություններ կատարելուց հետո չկարողացան նրանց դեմ ինչ-որ բան անել, և դա ցույց է տալիս, որ գերիշխող աշխարհակարգը փոխվում է»:

Այս հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորը ափսոսանք և ցավակցություն հայտնելով իր և իր երկրի ժողովրդի անունից Նախագահ դոկտոր Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարարի և նրա մի խումբ ուղեկիցների նահատակության կապակցությամբ, ասաց․ «Այսօր մեր ներկայությունը Թեհրանում ավելին է, քան պաշտոնական և պետական հանդիպումը և պայմանավորված է դոկտոր Ռայիսիի և դոկտոր Ամիր Աբդոլլահյանի հետ իմ մտերիմ և անձնական հարաբերություններով ու նրանց նկատմամբ իմ համակրանքով»:

Հայաստանի վարչապետը նշել է, որ երկու երկրները շատ լավ պայմանավորվածություններ են ունեցել միմյանց հետ դոկտոր Ռայիսիի նախագահության տարիներին, ինչը շատ հստակ հեռանկար է ստեղծել երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար, և հավելել, որ Հայաստանի կառավարությունը լիովին հավատարիմ և հանձնառու է այդ պայմանավորվածությունների իրականացմանը՝ երկու երկրների ու ժողովուրդների շահերն ապահովելու նպատակով։

Նշելով, որ Իրանի հետ Հայաստանի լավ հարաբերությունները որոշների  համար ընդունելի և ցանկալի չեն, Փաշինյանը նշեց, որ Հայաստանը շատ հստակ հայտարարել է, որ նշանակություն չի տալիս այդ հակադրություններին և լրջորեն հետամուտ է Իրանի հետ հարաբերությունների և համագործակցության համակողմանի ընդլայնմանը։ Նկատելով, որ անցած հազարամյակների պատմության ցանկացած ժամանակահատվածում Իրանը միշտ եղել է մեծ ու ազդեցիկ երկիր ու քաղաքակրթություն, ասել է. «Հուսով եմ, որ գալիք երկար տարիներին մենք միշտ կունենանք ջերմ, բարեկամական և ընդլայնվող հարաբերություններ միմյանց հետ»։