Մայիս 23, 2024 19:30 Asia/Tehran

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հիշատակը։

«Տխուր պարտականություն է դրված՝ հարգելու ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռաիսիի հիշատակը, որ կյանքից հեռացավ 2024 թվականի մայիսի 19-ին: Գլխավոր ասամբլեայի անունից խնդրում եմ Իրանի մշտական ներկայացուցչին փոխանցել մեր ցավակցությունները Իրանի կառավարությանը, ժողովրդին և Նորին գերազանցության ընտանիքին»,-ներկաներին դիմել է ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը:

Այսօր Իրանում հուղարկավորեցին ուղղաթիռի վթարի զոհ դարձած նախագահ Էբրահիմ Ռաիսիին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուսներին։

Էբրահիմ Ռաիսիի մարմինը Բիրջանդից տեղափոխվել է Իմամ Ռեզայի դամբարան՝ նրա հայրենի Մաշհադ քաղաք։ Այնտեղ նրան հրաժեշտ տվեց  Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին։

 

Պիտակ