Մայիս 25, 2024 18:00 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երկրին ծառայած նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է. -«Նահատակ Ռայիսին՝ անխոնջ ու աշխատասեր և հեղափոխության կարգախոսների մարմնացում էր»։ 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան երկրին ծառայած նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել նրանց և ժողովրդին ծառայելը, ժողովրդի համար աշխատելը և ժողովրդական լինելը այս նահատակների ամենացայտուն հատկանիշները համարելով ասել է,- «Հանգուցյալ նահատակ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ցերեկ-գիշեր աշխատում էր և բառիս բուն իմաստով նա  անխոնջ ու աշխատասեր էր»։ 

 

Այաթոլլահ Խամենեին հանգուցյալ նահատակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին ևս անվանելով անխոնջ ու աշխատասեր  հավելեց՝,- «Նահատակներ Ռայիսիի և Ամիր Աբդոլլահյանի ծառայություններն ու ջանքերը ներքին և արտաքին ճակատներում նկարագրելը երկար ու հանգամանալի պատմություն է»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով Իսլամական Հանրապետությունից ժողովրդի բաժանված լինելու կապացկությամբ  թշնամիների քարոզչությանն ու պնդումներին, հավելեց. -«Այս դեպքը փաստորեն աշխարհի աչքի առաջ  ապացուցեց,որ Իրանի ժողովուրդը ինչպես է  կապված ու հավատարիմ  Հանրապետության նախագահին  և   հեղափոխության  կարգախոսները մարմնավորողներին»:

Նա հանգուցյալ Ռայիսիին անվանեց հեղափոխության կարգախոսների մարմնացում և ընդգծեց. «Նահատակ Ռայիսին հենց սկզբից երբ սկսեց ընտրական քարոզարշավը,  ապավինեց  հեղափոխության կարգախոսներին և իմամի խոսքերին, և ամբողջ աշխարհը նրան ճանաչում էր  որպես հեղափոխության նախագահ»:

 

 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.-«Երբ մարդիկ այսպիսի շքեղությամբ  աջակցում և մեծարում են այս մարդուն  , դա նշանակում է աջակցել հեղափոխության կարգախոսներին»:

Այաթոլլահ Խամենեին նահատակ Ալ-Հաշեմի կարևոր կետերից մեկն անվանել է ուրբաթօրյա աղոթքի իմաստի փոփոխությունը և նշել. -«Երբ հանգուցյալ Ալ-Հաշեմը նշանակվեց Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի պետ,   այս աղոթքը սոսկ բարեպաշտությունից  վերածեց նվիրական, հոգեւոր, ծառայողական եւ ժողովրդական արարողության»:

Նա նահատակ Մուսավիի և նահատակ Ռահմաթիի և ինքնաթիռի անձնակազմի նահատակների առանձնահատուկ հատկանիշներից է համարել աշխատանքն ու ջանասիրությունը և ընդգծել. -«Այս  հատկանիշները պատճառ են դարձել,որ Աստծված նրանց  դարձնի  Իրանի ժողովրդի պարծանքը»:

Անդրադառնալով Թավրիզում, Ղոմում, Թեհրանում, Շահրիարում, Բիրջանդում, Մաշհադում, Մարաղեում, Զանջանում և Նաջաֆաբադում այս նահատակների հուղարկավորության ժամանակ ժողովրդի շարժմանն ու ընդվզմանը, Իսլամական հեղափոխության առաջնորդն ասաց. -«Այս հոյակապ հուղարկավորությունը ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդը  կենդանի  է»:

 

Այսօր առավոտյան լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան հոսեյնիեում (աղոթավայր) տեղի ունեցավ երկրին ծառայած նահատակների՝ Հոջաթ-օլ-Էսլամ վալ-Մոսլեմին նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին, Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Հոջաթ-օլ-Էսլամ վալ-Մոսլեմին ալ-Հաշեմին, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիին,   նախագահի պաշտպանության ստորաբաժանման  և թռիչքային  անձնակազմի հրամանատար գեներալ  Սեյեդ Մեհդի Մուսավիին, օդաչուներ՝ բրիգադային գեներալ՝ Սեյեդ Թահեր Մուստաֆավիին, բրիգադային գեներալ Մոհսեն Դարյանուշին և  տխնիկական երկրորդ գնդապետ Բեհրուզ Ղադիմիին նվիրված հիշատակի արարողություն։ 

 

 

Այս արարողությանը մասնակցել էին տարբեր խավերի հազարավոր քաղաքացիներ, նահատակների ընտանիքներ, եռյակ ուժերի ղեկավարներ, քաղաքացիական և զինվորական պաշտոնյաներ, օտարերկրյա հյուրեր, հատկապես Իրաքի նախագահը և այս երկրի մի շարք այլ պաշտոնյաներ, ինչպես նաև դեսպաններ։ Ղուրանի միջազգային ընթերցողներ հատվածներ ընթերցեցին Ղուրանից և Ահլ ալ-Բեյթի(Մոհամմադ մարգարեի ընտանիքի) գովերգուները գովերգեցին Մոհամմադ մարգարեի ընտանիքին և անդադարձան տեղի ունեցած ողբերգությանը։