Իսլամական հեղափոխության հպարտ ուղու վերաբերյալ թշնամիների հաշվարկներն ու գնահատականները սխալ են
https://parstoday.ir/hy/news/iran-i218484-Իսլամական_հեղափոխության_հպարտ_ուղու_վերաբերյալ_թշնամիների_հաշվարկներն_ու_գնահատականները_սխալ_են
ԻԻՀ նախագահի պաշտոնակատարը հայտարարել է․ «Իրանի նախագահի հուղարկավորության արարողությանը ժողովրդի էպիկական ներկայությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ թշնամին սխալվել է իսլամական հեղափոխության հպարտ ուղու վերաբերյալ իր հաշվարկներում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2024 08:02 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության հպարտ ուղու վերաբերյալ թշնամիների հաշվարկներն ու գնահատականները սխալ են

ԻԻՀ նախագահի պաշտոնակատարը հայտարարել է․ «Իրանի նախագահի հուղարկավորության արարողությանը ժողովրդի էպիկական ներկայությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ թշնամին սխալվել է իսլամական հեղափոխության հպարտ ուղու վերաբերյալ իր հաշվարկներում»։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակի օրը մեկնարկած կառավարության նիստում, շնորհակալություն հայտնելով   Էբրահիմ Ռայիսիի մատուցած ծառայությունների և նրա հուղարկավությանը ժողովրդի ներկայության համար, Մոհամմադ Մոխբերն ասել է․ «Նախագահի հուղարկավորությանը ժողովրդի էպիկական ներկայությունն իսլամական հեղափոխության ուղու շարունակության հերթական ապացույցն էր»։ 

Մոխբերը հավելել է․ «Այսօր աշխարհում խոսում ենք հեղինակության ու դիրքի մասին, որի հիմքը երկրի քաղաքական ու սոցիալական կայունությունն է։ Իսկ երկրի հեղինակության ու արժանապատվության արձագանքը, որն իսլամական հանրապետության արդյունավետության վկայությունն է, տեսնում ենք դիվանագիտական  շփումներում»։