Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
https://parstoday.ir/hy/news/iran-i218526-Ռուսաստանը_և_Իրանը_կշարունակեն_համագործակցությունն_ամենաբարձր_մակարդակով._Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Շոյգուն ընդգծել է՝ Իրանն ու Ռուսաստանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2024 13:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Շոյգուն ընդգծել է՝ Իրանն ու Ռուսաստանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով:

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ հեռախոսազրույցում Սերգեյ Շոյգուն ընդգծել է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հեռուստատեսության հրապարակած հաղորդագրության մեջ:

Շոյգուն նաև ցավակցություն է հայտնել մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և  այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան կապակցությամբ: