Իրանն Արևմտյան Ասիայում գիտահեն ընկերությունների կենտրոնն է
(last modified Wed, 29 May 2024 07:21:15 GMT )
Մայիս 29, 2024 10:51 Asia/Tehran
  • Իրանն Արևմտյան Ասիայում գիտահեն ընկերությունների կենտրոնն է

Գիտահեն ընկերությունները համաշխարհային տնտեսության կարևորագույն հիմքերից են։ Գիտելիքի ու նորարարության հիման վրա ձևավորված այս ընկերությունները գործում են նաև Իրանում՝ նանո, բժշկական ճարտարագիտության, բժշկության և բժշկական սարքավորումների ոլորտներում և իրենց արտադրանքն արտահանում են տարածաշրջանի ու աշխարհի տարբեր երկրներ։

Դոկտոր  Էսֆանդիար Էխթիարին իսլամական խորհրդարանում զրադաշտների ներկայացուցիչն է, 11-րդ գումարման իսլամական խորհրդարանի գիտահետազոտական և տեխնոլոգիական հանձնաժողովի ղեկավարը, գիտահեն ընկերությունների աջակցության երկու կարևոր օրենքների հեղինակը և Յազդում «Էղբալ» գիտահեն կենտրոնի հիմնադիրը։
Նրան անվանում են Իրանի գիտահեն տնտեսության և տեխնոպարկերի հայր։ 

 

* Պարոն դոկտոր, ի՞նչ եք հասկանում «գիտահեն ընկերություններ» ասելով 

- Գիտահեն ընկերություններն աշխատում են գիտելիքի ու մտքի հիման վրա։ Դրանք իրենց մտքերն ու գաղափարները վերածում են ապրանքի ու վաճառում այն։ Գիտահեն տնտեսության մեջ կա երկու կարևոր հասկացություն՝ «ինովացիա» և «տեխնոլոգիա»։ Նման տնտեսության մեջ հաճախորդը վճարում է նորարարության համար, ուստի այն ավարտ չունի, քանի որ մտածելն ավարտ չունի։
Գիտահեն տնտեսության դեպքում ճիշտ է իրանցի մեծ բանաստեղծ Սաադի հետևյալ խեսքը՝ «Կարող է նա, ով բանիմաց է» (գիտությունն ու փորձը միասին)։

 

* Ե՞րբ Իրանում առաջացավ գիտահեն ընկերությունների գաղափարն ու երբ գործադրվեց 

- Իրանում գիտահեն տնտեսության հիմքերը դրվեցին 2001թ․՝ տեխնոպարկերի ստեղծմամբ։  
2010 թվականին հաստատվեց «Գիտահեն ընկերություններին աջակցության և գիտահետազոտական ոլորտի առևտրայնացման մասին» օրենքը, որը կազմված էր 13 հոդվածներից։ Այս օրենքը սահմանում էր գիտահենք ընկերությունների և  տեխնոպարկերի աջակցության ուղիները։ 
Բազմաթիվ գիտահեն ընկերություններ սկսեցին իերնց աշխատանքն այս օրենքի հիմամբ, իսկ արդեն գործող ընկերությունները խրախուսվեցին ընդլայնել իրենց գործունեությունը։ 
2022թ օրենքը ենթարկվեց որոշ փոփոխությունների և հաստատվեց «Գիտահեն արտադրության թռիչքային զարգացման մասին օրենք» անունով։ 


* Ինչպիսի՞ն է այսօր Իրանում գործող գիտահեն ընկերությունների վիճակը

Իրանն այս ոլորտում մեծ փորձ ունի և այսօր համարվում է  Արևմտյան Ասիայում գիտահեն ընկերությունների կենտոնը։ Համաշխարհային մասշտաբով նույնպես մենք ունենք լավ դիրք։  Իրանական գիտահեն ընկերություններն իրականացնում են մեծ ծավալի արտահանում և ունեն ֆինանսական խոշոր շրջանառություն։ 

Pars Today-ի թղթակցի հարցազրույցը դոկտոր Էսֆանդիար Էխթիարիի  հետ

* Միջազգային ասպարեզում ո՞ր ճյուղերում ենք մենք առաջատար

Իրանում գործող գիտահեն ընկերություններն իրենց գործունեությունն իրականացնում են մեծ մասամբ տեխնիկական և ինժեներական, բժշկական ռոբոտների, բժշկական ինժեներիայի, ՏՏ, բժշկության և նանոտեխնոլոգիաների ոլորտներում։ Այս ընկերությունները կարող են միջազգային ասպարեզում մրցել արտասահմանյան ընկերություններ հետ։ Այսօր իրանական գիտահենք ընկերություններն իրենց արտադրանքն արտահանում են տարածաշրջանի ու աշխարհի տարբեր երկրներ։ 

 

*Արդյոք արվեստի ու հումանիտար ոլորտներում նույնպես կա՞ն նման ընկերություններ
 
- Այո։ Ցանակացած ոլորտում, որտեղ առկա է նորարար միտք, որը կարող է օգտագորխվել տնտեսության մեջ, կարող է ձևավորվել գիտահենք տնտեսություն։ 
Օրինակ՝ սեփական տունը որպես էկոտուրիզմի կենտրոն ծառայեցնելու գաղափարը գիտահեն տնտեսության օրինակ է։ 

 

* Ի՞նչ ազդեցություն են ունեցել ամերիկյան պատժամիջոցները գիտահեն ընկերությունների աշխատանքի վրա

Որոշ դեպքերում պատժամիջոցները շատ օգտակար են եղել, քանի որ այդ ընկերությունների մեծ մասն իր աշխատանքը սկսել է պահանջվող ապրանքի բացակայության  պայմաններում։ Օրինակ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, Իրանը չուներ արհեստական շնչառության սարքեր ներկրելու իրավունք և գիտահեն ընկերությունները նախագծեցին ու արտադրեցին նման սարքավորումներ։ Կարելի է  ասել, որ որոշ դեպքերում պատժամիջոցները նույնիսկ նպաստել են գիտահեն ընկերությունների զարգացմանը։
Սակայն պատժամիջոցները նաև խոչընդոտում են այդ ընկերությունների աշխատանքին, քանի որ դրանք խնդիրներ են ունենում առևտրային փոխանակումների, հատկապես արտահանման ժամանակ և չեն կարող հեշտությամբ իրականացնել ֆինանսական գործարքները։

  

* Իրավական ինչպիսի՞ պաշտպանություն ունեն գիտահենք ընկերություններն Իրանում

Օրենքը նախատեսում է գիտահեն ընկեությունների իրավական պաշտպանություն։ Օրինակ՝ նման ընկերությունները կարող են ստանալ ցածր տոկոսադրույքներով վարկեր, ազատվել հարկերից և այլն։ Մենք փորձել ենք ապահովել, որպեսզի օրենքը գործի ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրանից դուրս։ 

 

* Ինչպե՞ս եք գնահատում գիտահենք ընկերությունների ապագան

Իրանցիներն ունեն և՛ միտք, և՛ անհրաժեշտ կրթություն, ուստի նման ընկերությունները կարող են շատ լավ աշխատել՝ պայմանով, որ նրանց ճանապարհից հանվեն պետական տնտեսություն լինելու խնդիրները։

 

* Ինչպիսի՞ն է աշխարհում Իրանի վիճակը գիտության արտադրության առումով 

Իրանում ապրում է աշխարհի բնակչության 1 տոկոսը։ Իսկ գիտության արտադրության Իրանի ցուցանիշը գերազանցում է 1 տոկոսը։  Այս առումով Իրանն Արևմտյան Ասիայում մշտապես զբաղեցրել է առաջին կամ երկրորդ տեղերը։ 

Գիտության արտադրության ցուցանիշներից է աշխարհի հեղինակավոր գիտական ամսագրերում գիտական հոդվածների հրապարակումը, և Իրանն այս ոլորտում շատ լավ ցուցանիշներ ունի։
Բարձր են նաև ակադեմիական ցուցանիշներն այդ թվում՝ կրթություն ստացած քաղաքացիների թիվը։ Այս իրավիճակը կարելի  է օգտագործել գիտահեն ընկերությունները զարգացնելու և ազգային տնտեսության մեջ նրանց մասնաբաժինն ավելացնելու համար։