Աֆրիկան նեոգաղութատիրության ճիրաններում. կենսական ռեսուրսների համար գլոբալ մրցակցություն և նոր սպառնալիքներ
Pars Today - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է իր լիբերիացի գործընկեր Սառա Բիսոլո Նյանտիի հետ՝ քննարկելու Լիբերիայի կենսականորեն կարևոր հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ մասնակցության ընդլայնման ուղիները։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Բիգաթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Լիբերիայի պետքարտուղարներ Մարկո Ռուբիոն և Սառա Բիսոլոն հանդիպել են՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Լիբերիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև Վաշինգտոնի առևտրային ներգրավվածության ընդլայնումը այս աֆրիկյան երկրում։ Հանդիպմանը քննարկվել են Լիբերիայի կենսականորեն կարևոր հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ ներգրավվածության ընդլայնման ուղիները՝ երկու երկրներում աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճ ապահովելու նպատակով։
Աֆրիկան, հատկապես վերջին տարիներին գիտության ու տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, որպես մի մայրցամաք, որը հարուստ է բնական պաշարներով, այդ թվում՝ ժամանակակից արդյունաբերության համար կենսական նշանակություն ունեցող հանքերով, դարձել է հանքանյութերի մատակարարման կարևոր կենտրոն։ Այս հանքային պաշարները ներառում են հազվագյուտ մետաղներ, ոսկի, ադամանդներ, կոբալտ, լիթիում և պղինձ, որոնք օգտագործվում են առաջադեմ տեխնոլոգիաների, էլեկտրական տրանսպորտային միջոցների և նույնիսկ ռազմական տեխնիկայի արտադրության մեջ։
Հանքանյութերի այս աճող կարիքը, հատկապես, քանի որ աշխարհը շարժվում է դեպի վերականգնվող էներգիա և կրճատվում է բրածո վառելիքից կախվածությունը, ավելի կարևոր է դարձրել Աֆրիկայի հանքային պաշարներին հասանելիությունը։
Չնայած Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ հետաքրքրված է եղել իր ներկայությամբ տարբեր աֆրիկյան երկրներում, և մայրցամաքի տարբեր երկրներում կան բազմաթիվ ամերիկյան ռազմական բազաներ, սակայն վերջին տասնամյակում Աֆրիկայի հանքային պաշարների շահագործումը գրավել է տարբեր երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ուշադրությունը, որպես այդ պաշարների խոշորագույն սպառողներից մեկը։ Այս պատճառով ԱՄՆ ամրապնդում է իր հարաբերությունները աֆրիկյան երկրների հետ, մասնավորապես՝ հանքային պաշարներով հարուստ երկրների, ինչպիսին է Լիբերիան։
ԱՄՆ փորձում է ընդլայնել իր համագործակցությունը տարբեր աֆրիկյան երկրներում հանքանյութերի արդյունահանման և վերամշակման ոլորտում՝ տնտեսական զարգացմանը նպաստելու պատրվակով: Սակայն սա միակ պատճառը չէ, որ ԱՄՆ հետաքրքրված է Աֆրիկայի հանքային պաշարներով: Վերջին տարիներին Չինաստանը, որպես ԱՄՆ-ի գլխավոր տնտեսական մրցակից, ամրապնդել է իր հարաբերությունները աֆրիկյան երկրների հետ։ Հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտում խոշոր ներդրումների շնորհիվ Չինաստանը դարձել է աֆրիկյան երկրների հիմնական առևտրային գործընկերներից մեկը։ Այս հարաբերությունները ընդլայնվել են, մասնավորապես՝ տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի ոլորտներում օգտագործվող հանքանյութերի ոլորտում։ Այս առումով, ԱՄՆ նաև ձգտում է պահպանել իր դիրքերը Չինաստանի և այլ երկրների հետ մրցակցության մեջ, որոնք ամրապնդում են առևտրային հարաբերությունները Աֆրիկայի հետ։
Չնայած ԱՄՆ այժմ բանակցություններ է վարում և համաձայնագրեր է կնքում բազմաթիվ աֆրիկյան երկրների հետ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման տեսքով, սակայն այս գործընկերության մյուս կողմը նույնպես կարևոր է։ Այսպիսով, եթե աֆրիկյան երկրները չընտրեն այս ուղին գիտակցությամբ և անկախությամբ, գաղութարարների նոր ալիք, այս անգամ տնտեսական պայմանագրերի տեսքով, կմտնի այս մայրցամաքի երկրներ: Էժան աշխատուժի շահագործումը, ցածր աշխատավարձերը և հանքարդյունաբերության գործընթացում շրջակա միջավայրի պաշտպանության օրենքների չկատարումը լուրջ կետեր են որոնց պետք է ուշադրություն դարձնեն աֆրիկյան իշխանությունները:
Աֆրիկյան շատ երկրներում պատշաճ ենթակառուցվածքների և ուժեղ կարգավորող ինստիտուտների բացակայությունը հանգեցրել է բնական պաշարների շահագործմանը՝ առանց հաշվի առնելու շրջակա միջավայրի և սոցիալական ասպեկտները։ Բացի այդ, որոշ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ նշում են, որ օտարերկրյա ընկերությունները, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում, կարող են օգտագործել անմարդկային աշխատանքային պայմաններ այդ ռեսուրսները արդյունահանելու համար, և այդ արդյունահանումներից ստացված օգուտները կարող են անարդարացիորեն մնալ փոքրամասնության ձեռքերում։ Այս պատճառով որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ կոչ են անում այս ոլորտում ավելի մեծ թափանցիկություն դրսեվորել շրջակա միջավայրի ու մարդու իրավունքների չափորոշիչների պահպանման գործում։
Միացյալ Նահանգները պետք է նաև հատուկ ուշադրություն դարձնի Աֆրիկայում հանքային պաշարների արդյունահանման հետ կապված մարտահրավերներին և քննադատություններին: Կայուն և արդյունավետ համագործակցության հասնելու համար անհրաժեշտ է բացի տնտեսական օգուտների ապահովումից, ուշադրություն դարձնել նաև տեղական համայնքների բարեկեցությանը և իրավունքներին: Բացի այդ, ԱՄՆ պատասխանատու կերպով և շրջակա միջավայրի չափանիշներին համապատասխան, պետք է ընդլայնի իր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կարգավորող մարմինների հետ՝ Աֆրիկայում կայուն զարգացումը խթանելու և մայրցամաքի բնական պաշարների շահագործումն ապահովելու համար։
Աշխարհում, որտեղ կենսական ռեսուրսների համար մրցակցությունը սրվում է, Աֆրիկան դարձել է ռազմավարական ասպարեզ խոշոր տնտեսական և քաղաքական դերակատարների համար: Այժմ, զարգացման և զբաղվածության կարգախոսով, ԱՄՆ ձգտում է ամրապնդել իր ազդեցությունը մի երկրում, որը դեռևս կրում է հին գաղութատիրության սպիները: Եթե աֆրիկյան երկրները գիտակցությամբ, անկախությամբ և քաղաքական կամքով, չկարողանան դիմակայել այս նոր ալիքին՝ նեոգաղութատիրությունը կրկին ստվեր կգցի այս մայրցամաքի ճակատագրի վրա՝ ոչ թե զենքով, այլ առևտրային համաձայնագրերով, միջազգային կորպորացիաներով և զարգացման խոստումներով։