Միլիոնավոր ամերիկացիներ բողոքել են Թրամփի վարած քաղաքականության դեմ
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238222-Միլիոնավոր_ամերիկացիներ_բողոքել_են_Թրամփի_վարած_քաղաքականության_դեմ
Միլիոնավոր ամերիկացիներ մասնակցել են Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի ցույցերին։
(last modified 2025-12-31T13:12:35+00:00 )
Հոկտեմբեր 19, 2025 11:11 Asia/Tehran

Միլիոնավոր ամերիկացիներ մասնակցել են Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի ցույցերին։

Iran Press-ի փոխանցմամբ՝ ցույցի կազմակերպիչները հայտարարել են. «Ավելի քան 2700 քաղաքներում «Ո՛չ միապետությանը» կարգախոսով բողոքի  ցույցերին մասնակցել է մոտ 7 միլիոն մարդ։ Ցուցրարները Թրամփի վարչակազմի գործողությունները համարել են ավտորիտարիզմի տանող քայլ և դատապարտել դրանք»։

Հազարավոր ամերիկացիներ երթ են անցկացրել Մանհեթենի Թայմս Սքվերում, Նյու Յորքում, Բոստոնի, Ատլանտայի, Չիկագոյի այգիներում, ինչպես նաև Վաշինգտոնում և Լոս Անջելեսի կենտրոնում։ Ցույցեր են կայացել նաև մի քանի հանրապետականների կողմից ղեկավարվող նահանգներում Կոնգրեսի շենքերի առջև։

Սա Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո երրորդ լայնածավալ երթն է և անցկացվում է դաշնային կառավարության փակման ֆոնին։ Փակումը դադարեցրել է կառավարության ծրագրերն ու ծառայությունները և մարտահրավեր է նետել իշխանությունների հավասարակշռությանը։

Ապրիլին Թրամփի և Իլոն Մասկի դեմ երթ կայացավ 1300 շրջաններում։  Հունիսի 14-ին՝ Վաշինգտոնում ռազմական շքերթի և «Ոչ միապետությանը» համազգային ցույցի առաջին օրը, տարբեր քաղաքներում տեղի ունեցած 2100 բողոքի ցույցերի ժամանակ նույնպես, մոտ 5 միլիոն մարդ բողոքի ցույց  անցկացրեց Թրամփի քաղաքականության դեմ։

Հաղորդվում է, որ շարժմանը միացել են նաև այնպիսի հայտնի դեմոկրատներ, ինչպիսիք են Սենատի ղեկավար Չակ Շումերը և անկախ սենատոր Բերնի Սանդերսը։ Կազմակերպիչներն այս շարժումը համարում են Թրամփի վարչակազմի գործողությունների պատասխան՝ խոսքի ազատության ճնշումից մինչև ռազմական ոճի ներգաղթային գործողություններ։

Արձագանքելով արձագանքել է «Ոչ միապետությանը» ցույցին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Truth-ում վիրավորական տեսանյութ է հրապարակել։