Արևմտյան Ասիայի առաջնության առաջին օրն իրանցի ատլետները նվաճել են 3 ոսկե և 2 արծաթե մեդալ
Մայիս 30, 2024 16:34 Asia/Tehran
Արևմտյան Ասիայի առաջնության առաջին օրն իրանցի ատլետները նվաճել են 3 ոսկե և 2 արծաթե մեդալ։ Սկավառակի նետման մրցումներում Էլհամ Հաշեմին 13,77 մետր արդյունքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ Զահրա Օմիդվարը ՝ 13,14 մ արդյունքով՝ արծաթե մեդալ:

Սկավառակի նետման մրցումներում Իրանի ներկայացուցիչները
Ձողացատկի մրցությունում Մահսա Միրզա Թաբիբին և Սամիրա Քուրդելին 3,80 մ և 3,40 մ ցուցանիշներով նվաճել են ոսկե և արծաթե մեդալները։


10 հազար մետր վազքի իրանցի ռեկորդակիր Փարիսա Արաբը 36 րոպե 47 վայրկյանում հատելով վերջնագիծն, արժանացել է չեմպիոնի կոչմանը։

Չորեքշաբթի օրն Իրաքում մեկնարկել են ատլետիկայի Արևմտյան Ասիայի մրցումները։ Իրանը մրցություններին մասնակցում է 40 հոգանոց թիմով։