Միջազգային գրանցում է ստացել Իրանի արևմուտքում գտնվող Խորամաբադի հովտում մարդու առաջին բնակավայրը
(last modified Sat, 12 Jul 2025 14:14:36 GMT )
Հուլիս 12, 2025 17:44 Asia/Tehran
  • Խորամաբադի հովտում հետազոտողների լուսանկարը
    Խորամաբադի հովտում հետազոտողների լուսանկարը

Pars Today – ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում «Խորամաբադ հովտի նախապատմական վայրերի» միջազգային գրանցումից հետո, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին այս նվաճումը համարել է պատմական իրադարձություն և շրջադարձային կետ Իրանի մշակութային դիվանագիտության մեջ։

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի խոսքով՝ Խորամաբադի հովիտը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված 29-րդ իրանական վայրն է, ներկայացվել է որպես աշխարհում առաջին ապացուցված մարդկային բնակավայր՝ հիմնվելով գիտական տվյալների և միջազգային լաբորատորիաներում անցկացված առաջադեմ վերլուծությունների վրա։ Տեղանքն ունի ավելի քան 65,000 տարվա վաղեմության։

 

Սալեհի Ամիրին հավելեց. «Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստի տնօրենը, այս գործի ուսումնասիրման  ժամանակ, ընդգծեց, որ մինչ օրս աշխարհի որևէ երկրում նման ապացուցված կենսաբանական վաղեմիություն ունեցող ոչ մի տարածք հաստատված չէ»։

Նա այս վայրի համաշխարհային գրանցումը համարեց ոչ միայն պատիվ Իրանի համար, այլև նշանակալի իրադարձություն ողջ մարդկության և համաշխարհային հիշողության համար, և նշեց, որ Իրանը մեծ քայլ է կատարել աշխարհի հետ քաղաքակրթական փոխգործակցության ճանապարհին։

Վերջում Սալեհի Ամիրին հույս հայտնեց, որ հուշարձանների փաստագրման և ներկայացման գործընթացի շարունակման շնորհիվ ամեն տարի Իրանից մի քանի նոր գործ կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջազգային գրանցում ստանալու համար։