Իսպանիայի վարչապետ․ Իսրայելը կատարում է դարի ամենամեծ ցեղասպանությունը
(last modified Sat, 12 Jul 2025 08:01:01 GMT )
Հուլիս 12, 2025 11:31 Asia/Tehran

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չորեքշաբթի օրը կրկին մեղադրել է Իսրայելի ռեժիմին Պաղեստինում ցեղասպանություն իրականացնելու մեջ և հայտարարել, որ Եվրոպան բավարար միջոցներ չի ձեռնարկում ռեժիմին կանգնեցնելու համար:

Հղում անելով Anadolu գործակալությանը, ԻՌՆԱ-ին հաղորդում է, որ Սանչեսը խորհրդարանում ունեցած ելույթում ասել է. «Յուրաքանչյուր ոք, ով խախտում է Եվրամիության հիմնարար սկզբունքները կամ օգտագործում է սովն ու պատերազմը՝ օրինական կառավարությունը ոչնչացնելու համար, չի կարող լինել Եվրամիության գործընկեր»։
Նա հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության գործողությունները «21-րդ դարի ամենամութ կողմերից մեկն են»։ 
Իսպանիայի վարչապետն ասել է. «Երեխաների սարսափելի պատկերները, որոնք փլատակների մեջ փնտրում են իրենց ընտանիքներին կամ վրաններում սովից մահանում են, ոչ պետք է մեզ ոչ միայն հուզեն, այլև ամաչեցնեն։ Այս պատկերները պետք է ստիպեն միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրոպային, միջոցներ ձեռնարկել»։ 
Սանչեսը նշել է, որ Իսպանիան և Իռլանդիան առաջին անգամ խնդրել են Եվրամիությանը վերանայել Իսրայելի կողմից ԵՄ-Իսրայել համագործակցության համաձայնագրի պահպանումը։ 
Նրա խոսքով՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հունիսի 23-ին ԵՄ արտաքին գործերի նախարարներին ուղղված զեկույցում հայտարարել է, որ կան «բավարար ապացույցներ», որ Իսրայելը խախտել է համաձայնագրի 2-րդ հոդվածը։ Այս հոդվածն Իսրայելի հետ եվրոպական համագործակցությունը կապում է ռեժիմի կողմից մարդու իրավունքների սկզբունքներին հավատարիմ մնալու հետ։ 
Սանչեսն ավելի վաղ կոչ էր արել ԵՄ անդամ պետություններին անհապաղ կասեցնել Իսրայելի հետ համագործակցության համաձայնագիրը։ 
Իսկ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալվարեսը, մտահոգություն հայտնելով մարդու իրավունքների պահպանման կապակցությամբ կոչ էր արել Եվրամիությանը անհապաղ գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ կասեցնել ԵՄ-ի հետ Իսրայելի առևտրային համաձայնագիրը և արգելել ռեժիմին զենքի վաճառքը։