Թեհրանն ու Բաքուն կարևորում են երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը 
(last modified Thu, 30 May 2024 14:19:20 GMT )
Մայիս 30, 2024 17:49 Asia/Tehran
  • Թեհրանն ու Բաքուն կարևորում են երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը 

Իրան- Ադրբեջան տնտեսական համատեղ հանձնաժողովի ղեկավարներն ընդգծել են երկկողմ պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը։ 

Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Մեհրդադ Բազարփաշը և  Շահին Մուստաֆաևը  ընդգծել են Քիզ Քալա ամբարտակում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ 
Բազարփաշը բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահի այցը Բաքվում ԻԻՀ դեսպանատուն և սգո մատյանում նրա արած գրառումն, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ԻԻՀ նախագահի հուղարկավորության արարողությանն այդ երկրի պատվիրակության ներկայության համար։ 
Նա նաև շնորյավորել է մայիսի 28-ին նշվող Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։ 
Շահին Մուստաֆաևը ցավ է հայտնել  ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկիցների մահվան կապակցությամբ և նշել, որ  վթարի զոհերը  միայն Իրանին չեն պատկանում, այլ բոլոր բարեկամ և մուսուլման երկրներին։
Թավրիզ քաղաքում անցկացվել է Իրան-Ադրբեջան տնտեսական համատեղ հանձնաժողովի 53-րդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են վերահսկել Արաքս գետից ջրառի գործընթացը և  գետի երկայնքով տեղակայել առցանց հիդրոմետրիկ կայաններ։
Նիստը նախագահել են  Իրանի էներգետիկայի նախարարության սահմանային գետերի և ընդհանուր ջրային պաշարների բաժնի գլխավոր տնօրեն  Ջաբար Վաթան Ֆեդային և Ադրբեջանի Ոռոգման բաժնետիրական ընկերության փոխտնօրեն Զաքեր Ղոլիևը։ 
Արաքս, Միլ և Մողանի ամբարտակների շահագործման սկզբից ի վեր՝ վերջին 56 տարում, այդ հանդիպումները կանոնավոր կերպով անցկացվում են 2 երկրներում։ Դրանց ընթացքում ընդունվում են համապատասխան որոշումներ։ 
Արաքս գետը սկիզբ է առնում Թուրքիայի Էրզրումի հարավում գտնվող Բյուրակնյան կամ Հազար լճերի  բարձունքներից և հոսում Դավալույից մինչև Իրանի սահման։ Ուստի այն համարվում է Իրանի սահմանային գետերից մեկը։