Թեհրանում մեկնարկել է իմամ Խոմեյնու հիշատակին նվիրված արարողությունը
ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու սրբավայրում մենկարկել է իմամի մահվան 35-րդ տարելիցի արարողությունը, մեծ թվով իրանցիների և հյուրերի ներկայությամբ։
Արարողությանն ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասել է․ «Այսօր կխոսեմ անցած տարվա հունիսից մինչև այսօր տեղի ունեցած երկու կարևոր հարցերի մասին, իմամ խոմեյնու տեսանկյունից։
Դրանցից մեկը Պաղեստինի հարցն է, որն այսօր համաշխարհային խնդրի է վերածվել։ Այն սկսվեց ժողովրդական մեծ գրոհով, և գրավեց աշխարհի ուշադրությունը։
Մյուսը մեր սիրելի նախագահի մահն է։ Այն նույնպես ունի ներքին և միջազգային հետևանքներ։
Մեր նախագահի և նրա ուղեկիցների նահատակությունը հեղափոխության պատմության խնդիրներից է։
Կխոսեմ նաև ընտրությունների և համապետական ու հասարակական պարտքի մասին, որ ունենք այդ կապակցությամբ»։