Իմամ Խոմեյնիի կանխատեսումն իրականություն է դառնում․ Սիոնիստական ​​ռեժիմը կործանման ճանապարհին է
(last modified Mon, 03 Jun 2024 14:12:39 GMT )
Հունիս 03, 2024 17:42 Asia/Tehran
  • Իմամ Խոմեյնիի կանխատեսումն իրականություն է դառնում․ Սիոնիստական ​​ռեժիմը կործանման ճանապարհին է

Pars Today լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի առավոտյան, Իսլամական հանրապետության հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 35-րդ տարելիցի առիթով ելույթ է ունեցել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը։

Մեծ թվով իրանցիների ներկայությամբ իր ելույթում մեծարգո այաթոլլահ Խամենեին ասել է․- Պաղեստինի մասին հոգելույս իմամի 50 տարի առաջ կատարած կանխատեսումը աստիճանաբար իրականանում է, և Ալ-Աքսայի փոթորիկ հրաշագործ գործողությունը խափանել է տարածաշրջանին և իսլամ աշխարհին տիրելու թշնամիների մեծ ծրագրերը, որի արդյունքում ոչնչացման եզրին է կանգնել Սիոնիստական ռեժիմը, և Գազայի ժողովրդի դրվատելի և հավատքից բխած դիմադրության շնորհիվ Սիոնիստական զավթիչ ռեժիմն անհետանում է։

Իմամ Խամենեին իր ելույթի առաջին բաժնում, բացատրելով պաղեստինյան հարցի կարևորությունը հոգելույս իմամ Խոմեյնիի տեսանկյունից, ասաց. - Իսլամական շարժման առաջին օրվանից, հոգելույս Իմամ Խոմեյնին կարևորել է Պաղեստինի հարցը և մեծ ուշադրությամբ ու հեռատեսությամբ կանխատեսել է Պաղեստինի ժողովրդի ապագան, որն այսօր իրականանում է։

Հաշտության բանակցությունները չկարևորելը, Պաղեստինի ժողովրդի իրավունքների իրացումը և բոլոր ժողովուրդների, հատկապես մուսուլմանների աջակցությունը պաղեստինցիների նկատմամբ, Պաղեստինի ժողովրդի հաղթանակի համար  Իմամի տեսակետներն էին, որոնք այսօր իրական են դառնում,-ասել է մեծարգո այաթոլլահ Խամենեին։

Անդրադառնալով Ալ-Աքսայի փոթորիկ գործողության պատճառով նեղ դրության  մեջ հայտնված Սիոնիստական ​​ռեժիմին, հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է․- Չնայած ԱՄՆ-ի ​​և արևմտյան շատ կառավարություններ շարունակում են աջակցել Սիոնիստական ռեժիմին, սակայն գիտեն, որ օկուպացիոն ռեժիմի համար փրկության ելք չկա։

Իմամ Խամենեին Ալ-Աքսայի փոթորկի գործողության երկու կարևոր հատկանիշ է համարել «տարածաշրջանի կարևոր կարիքների բավարարումը» և «հիմնական հարված հասցնել հանցավոր ռեժիմին»: Նա հավելել է․-  Միացյալ Նահանգները, գլոբալ սիոնիզմի տարրերը և որոշ տարածաշրջանային կառավարություններ մշակել էին մեծ և մանրամասն ծրագիր՝ փոխելու տարածաշրջանի հարաբերություններն ու հավասարումները՝ Սիոնիստական ​​ռեժիմի և տարածաշրջանային կառավարությունների միջև ցանկալի կապեր ստեղծելով, հող նախապատրաստել Սիոնիստական ռեժիմի համար Արևմտյան Ասիայի և իսլամական աշխարհիտնտեսությանն ու քաղաքականությանը տիրելու համար։

Մեծարգո առաջնորդը  հավելեց. «Այս չարաբաստիկ ծրագիրը շատ մոտ էր իրագործմանը, սակայն սկսվեց Ալ-Աքսայի փոթորիկը և ի չիք դարձրեց ԱՄՆ-ի, սիոնիզմի և նրանց հետևորդների ձեռնարկած քայլերը, այնպես որ վերջին 8 ամիսների իրադարձությունները հաշվի առնելով, այդ պլանը վերականգնելու հույս չկա։

Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի վայրագություններն ու ԱՄՆ-ի հովանավորությունն այդ անմարդկային գործողությունների նկատմամբ, տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմին գերիշխող դարձնելու միջազգային մեծ դավադրության չեղարկման նկատմամբ նյարդային արձագանքներ են։

Ալ-Աքսա փոթորկի երկրորդ առանձնահատկությունը բացատրելիս, որն է անուղղելի հարված հասցնել Սիոնիստական ​​ռեժիմին, մեծարգո առաջնորդը վկայակոչել է ամերիկացի և եվրոպացի վերլուծաբանների ու փորձագետների և նույնիսկ Սիոնիստական ռեժիմին մոտ կանգնած անձանց խոստովանություններին և ասել․- Նրանք էլ խոստովանել են, որ Սիոնիստական զավթիչ ռեժիմն իր սնապարծությամբ, ծանր պարտություն է կրել Դիմադրության մի խմբից և 8 ամիս անց, չի իրագործվել այդ ռեժիմի նպատակներից և ոչ մեկը։

Անդրադառնալով արևմուտքցի մի վերլուծաբանի խոսքերին 21-րդ դարը փոխելու Ալ-Աքսայի փոթորիկ գործողությանուժի մասին, Իմամ Խամենեին նշել է. - Այլ վերլուծաբաններ և պատմաբաններ ևս մատնանշել են Սիոնիստական ռեժիմի խառնաշփոթ վիճակը, արտագաղթի ալիքը, գրավյալ տարածքների բնակիչներին պաշտպանելու անկարողությունը և սիոնիստական ​​նախագծի ավարտին մոտենալը և ընդգծել են, որ «Սիոնիստական ​​ռեժիմի վախճանը մոտ է»։

Նշելով, որ Պաղեստինի հարցը դարձել է աշխարհի առաջին հարցը և անդրադառնալով Լոնդոնում, Փարիզում և ԱՄն-ի համալսարաններում տեղի ունեցող հակասիոնիստական ​​ցույցերին, մեծարգո առաջնորդն ասաց․- Երկար տարիներ ամերիկա-սիոնիստական ​​քարոզչական և լրատվական կենտրոնները փորձում էին մոռացության մատնել Պաղեստինի հարցը, սակայն Ալ-Աքսայի փոթորիկ գործողության և Գազայի ժողովրդի դիմադրության լույսի ներքո Պաղեստինն այժմ աշխարհի առաջին խնդիրն է, և Միացյալ Նահանգները պասիվացել է ազգերի գլոբալ կոնսենսուսի առաջ և վաղ թե ուշ հարկադրված է լինելու անտեսել Սիոնիստական ռեժիմին։

Մեծարգո առաջնորդը Դիմադրության մեծ ճակատի հնարավորությունների վերաբերյալ, Սիոնիստական ​​ռեժիմի սխալ հաշվարկն այդ ռեժիմի փակուղային միջանցք մտնելու պատճառ համարեցև նշեց, որ Աստծո կամոք այդ ռեժիմը չի կարող շարունակ ձախողելու  է և անկարող է լինելու դուրս գալ այդ փակուղուց։

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը Պաղեստինի մասին իր խոսքերն ամփոփեց հետևյալ նախադասություններով․

Չնայած Արևմուտքի քարոզչությանը, Սիոնիստական ​​ռեժիմը կորչում ու վերջանում է աշխարհի մարդկանց աչքերի առաջ, և ժողովուրդներից բացի, աշխարհի բազմաթիվ քաղաքական գործիչներ և նույնիսկ սիոնիստները հասկացել են այս փաստը։

Իմամ Խամենեին իր խոսքի երկրորդ մասում անդրադարձավ սիրելի և անխոնջ նախագահի և նրա ուղեկիցների նահատակության դեպքին և ասաց.- Նրանք բոլորը մեծ արժեք էին ներկայացնում։

Սուրբ Ղուրանի Բաղարա այան ասում է. «Աստծո ճանապարհին սպանվածներին մահացած մի կոչեք, որովհետև նրանք ողջ են, բայց դուք չգիտեք», և քանի որ այս այայում ռազմական գործողությունների և պատերազմի մասին խոսք չկա, ժողովրդին ծառայելը Աստծո ճանապարհին կատարված աշխատանք է։ Հետևաբար ժողովրդին ծառայելու, նրանց համար ջիհադական աշխատանքի, երկրի կառավարման և  Իսլամական Հանրապետության համակարգի առաջընթացի ճանապարհին զոհված անձը նահատակ է համարվում։

Իսլամական հեղափոխության առաջնորդն իր խոսքի մեկ այլ կարևոր հատվածում առաջիկա նախագահական ընտրությունները համարեց մեծ և ձեռքբերումներով լի երեւույթ և ասաց. - Եթե ​​Աստված տա, որ այս ընտրությունները լավ ու շքեղ անցնեն, և այս ողբերգական դեպքից հետո ժողովուրդը մեծ ձայներով ընտրի հաջորդ պաշտոնյային, դա մեծ ձեռքբերում կլինի Իրանի ժողովրդի համար և հրաշալի արտացոլում կունենա աշխարհում, հետևաբար հունիսի 28-ի ընտրությունները շատ կարևոր են։