Մեկնաբանություն - Իրանի և Հայաստանի մաքսային պայմանավորվածությունը տարանցիկ բեռնատարների ընդունման թողունակության մեծացման վերաբերյալ
(last modified Sat, 08 Jun 2024 13:58:50 GMT )
Հունիս 08, 2024 17:28 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի և Հայաստանի մաքսային պայմանավորվածությունը տարանցիկ բեռնատարների ընդունման թողունակության մեծացման վերաբերյալ

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Նորդուզի և Հայաստանի «Մեղրիի» մաքսատների պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել հայկական կողմից արտահանման և տարանցիկ փոխադրողների ընդունելությունը մեծացնելու վերաբերյալ։

Այդ կապակցությամբ Իրանի Նորդուզ մաքսատան տնօրեն Ռեզա Թաղիզադեն հայկական կողմի հետ համատեղ հանդիպման ժամանակ ընդգծել է հայկական մաքսատան կողմից տարանցիկ բեռնատարների ընդունման թողունակության մեծացման անհրաժեշտությունը։

Նորդուզ սահմանը գտնվում է Իրանի Ջուլֆա քաղաքից 60 կիլոմետր դեպի արևելք՝ Հայաստանի Հանրապետության Մեղրի քաղաքի դիմաց։ Իրականում, Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Նորդուզ սահմանը Իրանի միակ ցամաքային սահմանն է Հայաստանի և Եվրասիական միության անդամ երկրների հետ, որտեղ օրական մոտ 400 բեռնատար մեքենա է անցնում հաղորդակցության այս կարևոր ճանապարհով։

Նորդուզի սահման մուտքային ուղևորությունների ավելացման հիմնական պատճառներից են Նորդուզի սահմանին լոգիստիկ արդյունաբերության զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև Իրանի ու Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաների միջև հաղորդակցության ավելացումը։ Այնպես որ հայ զբոսաշրջիկներին գրավելու համար «Սուրբ Ստեփանոս» և «Հովվի» համաշխարհային եկեղեցիների ներուժի առավելագույն օգտագործման հարցը ընդգրկված է պաշտոնական Թեհրանի վարած քաղաքականության մեջ։

Իրանի և Հայաստանի միջև մշակութային և զբոսաշրջային գծով համագործակցությունը չեն սահմանափակվում միայն սահմանային երթևեկության հարցերով․ Երկու երկրների իշխանությունները երկարաժամկետ ծրագրեր են պատրաստել այդ համագործակցությունն ամրապնդելու համար։ Սա այն դեպքում, երբ Թեհրանի և Երևանի օրակարգում է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և տարանցիկ համագործակցությունը։

Իրանի իշխանությունները, հատկապես նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում, բազմիցս ընդգծել են, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը պետք է հիմնական և գլխավոր դերակատարումը ունենան թե՛ Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքի, թե՛ Պարսից ծոցը Սեւ ծովին միացնելու ծրագրերում։ Այսպիսով պետք է ասել, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ ցանկացած փոխադարձ համագործակցություն, ի վերջո, պետք է հանգեցնի երկու հարեւան երկրների տնտեսական, առեւտրային եւ մշակութային համագործակցության ընդլայնմանը։

Իրանի Արևելյան Ատրպատականը ընդհանուր սահման ունի Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Իրականում այս նահանգը շատ կարեւոր նահանգ է Իրանի համար, որը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում։ Օրինակ՝ վերջերս իրանական կապիտալով ու մասնագետ ուժի միջոցով Խոդաաֆրին ամբարտակից ներքեւ շահագործման է հանձնվել «Գիզ Գալասի» ամբարտակը։

Իրանի սահմանին տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր և հետաքրքրական նախագծերի իրականացումը ցույց է տալիս Իրանի շահագրգռվածությունը մշտական ​​խաղաղության հաստատման և տարածաշրջանի ժողովուրդների քաղաքական ու տնտեսական զարգացման հարցում: Իրանի ղեկավարների այս բարեկամական քաղաքականությունը պատճառ է դարձել, որ Իրանի և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդների մերձեցմանը դեմ թշնամիների քարոզչությունների մեծ մասը փակուղի մտնի:

Իրանը իրանական կապիտալով ու մասնագետներով է կառուցում Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին բոլոր համատեղ նախագծերը, իսկ ապագայում հարևան պետություններից աստիճանաբար ստանում է նրանց մասնաբաժինը։ Իրանի և Հայաստանի միջև զբոսաշրջային համագործակցության ընդլայնման գործընթացի շարունակմամբ ակնկալվում է, որ ընթացիկ և առաջիկա տարիներին այս սահմանային անցուդարձը էլ ավելի կավելանա։