Ծանոթացեք 2024 թվականի Իրանի նախագահական ընտրությունների 6 թեկնածուների հետ + պատկերներ
(last modified Tue, 11 Jun 2024 09:28:36 GMT )
Հունիս 11, 2024 12:58 Asia/Tehran
  • Ծանոթացեք 2024 թվականի Իրանի նախագահական ընտրությունների 6 թեկնածուների հետ + պատկերներ

Հունիսի 9-ին, Սահմանադրության պահապան խորհուրդը հայտարարել է Իրանի 14-րդ շրջանի նախագահական ընտրություններին որպես թեկնածու ներկայանալու իրավունք ունեցող  անձանց անունները։ Ներքին գործերի նախարարության կողմից հաստատվել է վեց թեկնածուների իրավասությունը՝ պարոնայք Մուստաֆա Փուրմոհամմադի, Սաիդ Ջալիլի, Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆ, Ալիռեզա Զաքանի, Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմի, եւ Մասուդ Փեզեշքյան։

Pars Today-ի այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք 2024 թվականի նախագահական ընտրությունների վեց թեկնածունեի կենսագրությանը։

 

Մասուդ Փեզեշքյան․ 8-րդ կառավարությունում Առողջապահության նախարար / Բժշկագիտության դոկտոր, սրտային վիրաբույժ

Դկտ․ Փեզեշքյանը դստեր հետ

Մասուդ Փեզեշքյանը ծնվել է իրանական 1954թ․ սեպտեմբերի 29-ին (իրանական 1333 թվականի մեհր ամսի 7-ին), Արևմտյան Ատրպատական նահանգի Մահաբադ քաղաքում։

Միջնակարգ ուսումն ավարտելուց հետո, նա իրանական 1973թ․ (իրանական 1352 թվականին) տեղափոխվել է Սիստան և Բելուջիստան նահանգի Զաբուլ քաղաք՝ զինվորական ծառայություն անցնելու և հենց այդ ժամանակաշրջանում է սկսել զբաղվել բժշկությամբ, և արդյունքում՝  1975թ․ (իրանական 1354 թվականին) և զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, ստացել է իր երկրորդ դիպլոմը՝ ավարտելով փորձարարական գիտությունների ճյուղը և 1976թ․ (իրանական 1355 թվականին) ընդունվել Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի բժշկության ճյուղը։ 

Դկտ․ Փեզեշքյանը Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի և սրբազան պաշտպանության ժամանակ

Փեզեշքյանը եղել է Առողջապահության նախարար՝ Մոհամմադ Խաթամիի երկրորդ կառավարությունում, իսկ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ շրջանի խորհրդարաններում եղել է Թավրիզի պատգամավորը։

10-րդ խորհրդարանում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։

13-րդ շրջանի նախագահական ընտրություններում ևս գրանցել էր իր թեկնածությունը, սակայն Պահապան խորհուրդը չի հաստատել նրա իրավասությունը։

 

Մոստաֆա Փուրմոհամմադի․ Իսլամական հեղափոխության փաստաթղթային կենտրոնի ղեկավար / իսլամական իրավագիտության դոկտոր

Դոկտոր Փուրմոհամմադի

Մոստաֆա Փուրմոհամմադին ծնվել է 1960թ․ մարտի 9-ին (իրանական 1338 թվականի էսֆանդ ամսի 18-ին) Ղոմ քաղաքում։

Փուրմոհամմադին իսլամական իրավագիտություն է սովորել Ղոմ, Մաշհադ և Թեհրան քաղաքներում։ Իսլամական իրավագիտության դոկտորայի աստիճան ստացել է Ղոմի կրոնագիտական դպրոցից։

Փուրմոհամմադին իր կարիերան սկսել է 1979թ․ (իրանական 1358 թվականին) որպես Իսլամական հեղափոխության դատախազ և աշխատել որպես Խուզիստանի, Հորմոզգանի, Քերմանշահի և Խորասանի դատախազ մինչև 1986(իրանական 1365 թվականը)։

Դոկտոր Փուրմոհամմադին սրբազան պաշտպանության և Իրանի դեմ Իրաքյան պատերազմի ժամանակ

Մոստաֆա Փուրմոհամմադին եղել է անվտանգության փոխնախարար 1997-99թթ․  (իրանական 1376-1378 թվականներին)։

2005-2008թթ․ (Իրանական 1384-1387 թվականներին) եղել է 9-րդ կառավարության ներքին գործերի նախարար, 2008-2013թթ․ (իրանական 1387-1392 թվականներին)՝ երկրի գլխավոր տեսչական կազմակերպության ղեկավար։

Փուրմոհամմադին 2013թ․ (իրանական 1392 թվականին) 11-րդ կառավարության արդարադատության նախարարն է եղել։ Նա այժմ զբաղեցնում է Մարտնչող հոգեւորականների միության գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարում է Իսլամական հեղափոխության փաստաթղթային կենտրոնը:

 

Սայիդ Ջալիլի․  Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի անդամ/ քաղաքական գիտությունների դոկտոր

Դոկտոր Սայիդ Ջալիլի

Սայիդ Ջալիլին ծնվել է 1965թ․ սեպտեմբերի 6-ին (իրանական 1344 թվականի շահրիվար ամսի 15-ին) Մաշհադ քաղաքում։

Իրանա-իրաքյան ութամյա պատերազմի ընթացքում Ջալիլին միջնակարգ դպրոցի և ուսանողական տարիներին բազմիցս եղել է պատերազմի ճակատներում։ 1986թ․ հունվարին (իրանական 1365 թվականին) նա Խորասանում Իմամ Ռեզայի 21-րդ բրիգադի պահակն էր։ Քարբալայի գործողության ժամանակ վիրավորվեց և կորցրեց աջ ոտքը Շալամչեի շրջանի դաշտային հիվանդանոցում հարմարությունների բացակայության պատճառով։ Այնուհետև մասնակցել է բանակի նյութատեխնիկական ապահովման աշխատանքերում։

Սայիդ Ջալիլին երկրի քաղաքական ասպարեզ պաշտոնապես մուտք է գործել 1989թ․ (իրանական 1368 թվականին)՝ զբաղեցնելով «արտաքին գործերի նախարարության տեսչական վարչության պետի» պաշտոնը։ Այնուհետև արտաքին գործերի նախարարությունում աշխատել է որպես ամերիկյան դեպարտամենտի առաջին տեղակալ։

Դկտ․ Ջալիլին սրբազան պաշտպանության և Իրանի դեմ իրաքյան պատերազմի ժամանակ

Նա արմատական ​​ուղղվածություն ունեցող քաղաքական գործիչներից է։ 2007-2013թթ․(Իրանական 1386-1392 թվականներին) եղել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը և արևմտյան երկրների հետ Իրանի միջուկային բանակցային խմբի ղեկավարը։ 2013թ․ (Իրանական 1392 թվականին) նա առաջադրվել է 11-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածու և հավաքելով ավելի քան 4 միլիոն ձայն, զբաղեցրել է երրորդ տեղը։ Նույն թվականից Ջալիլին Իրանի Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի անդամ է։

2017թ․ (իրանական 1396 թվականի) ընտրություններում Ջալիլին աջակցել է նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին և քարոզել ու ելույթներ ունեցել նրա օգտին։

Ջալիլին 2021թ․ (իրանական 1400 թվականին) 13-րդ նախագահական ընտրություններում գրանցվել է որպես թեկնածու, իսկ ընտրություններից երկու օր առաջ հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց՝ հօգուտ նահատակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի։

 

Ալիռեզա Զաքանի․ Թեհրանի քաղաքապետ/ միջուկային բժշկության գիտությունների դոկտոր

Դոկտոր Զաքանի

Ալիռեզա Զաքանին ծնվել է 1966թ․ մարտի 3-ին (իրանական 1344 թվականի էսֆանդ ամսի 12-ին)։

Զաքանին1989թ․ (իրանական 1368 թվականին) ընդունվել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի բժշկության ճյուղը և 1997թ․ (իրանական 1376 թվականին) ստացել ընդհանուր դոկտորի աստիճան։ 2001թ․ (իրանական 1380 թվականին) սկսել է միջուկային բժշկության մասնագիտացված դասընթացը և ավարտել այն 2004թ․ (Իրանական 1383 թվականին)։

Նա Իմամ Խոմեյնիի հիվանդանոցային համալիրի միջուկային բժշկության կենտրոնում և Շարիաթի հիվանդանոցում Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ է եղել։

Դոկտոր Զաքանին սրբազան պաշտպանության և Իրանի դեմ իրաքյան պատերազմի ժամանակ

Զաքանին եղել է Թեհրանի պատգամավոր 7-րդ, 8-րդ և 9-րդ խորհրդարաններում, իսկ 11-րդ շրջանում ընտրվել է խորհրդարանում որպես Ղոմ քաղաքի պատգամավոր։

Զաքանին եղել է Իսլամական խորհրդարանի հետազոտական ​​կենտրոնի ղեկավարը, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ուսանողների իսլամական միության կենտրոնական խորհրդի անդամը, Թեհրան նահանգի համալսարանների ուսանողական հավաքազորային ուժերի պատասխանատուն, Կարմիր մահիկի ընկերության Գերագույն խորհրդի անդամը։

2021թ, (իրանական 1400 թվականին) դարձել է Թեհրանի քաղաքապետ, իսկ 2023թ․ (իրանական 1402 թվականին) նշանակվել է նախագահի օգնական։

 

Սեյեդ Ամիր-Հոսեյն Ղազիզադե Հաշեմի․ Նահատակների և վետերանների հիմնադրամի փոխնախագահ և ղեկավար / բժշկագիտության դոկտոր, քիթ-կոկորդ-ականջաբան

Դոկտոր Ղազիզադե

Սեյեդ Ամիր-Հոսեյն Ղազիզադե Հաշեմին ծնվել է 1971թ․ ապրիլի 14-ին (իրանական 1350 թվականի ֆարվարդին ամսի 25-ին) Ֆարիմանում։ Նա մասնագիտությամբ բժիշկ և արմատական քաղաքական գործիչ է։ Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանում եղել է առաջին փոխնախագահը և Մաշհադի պատգամավորը։  Իսլամական խորհրդարանի 8-րդ, 9-րդ և 10-րդ շրջաններում, եղել է Մաշհադի և Քալաթի ընտրատարածքների պատգամավոր, 9-րդ և 10-րդ խորհրդարաններում եղել է խորհրդարանի ղեկավար կազմի անդամ։

Դոկտոր Ղազիզադեն սրբազան պաշտպանության և Իրանի դեմ Իրաքյան պատերազմի ժամանակ

Ղազիզադեն բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ և քիթ-կոկորդ-ականջաբան է, իսկ մինչ խորհրդարանի պատգամավոր դառնալը եղել է Սեմնանի բժշկական գիտությունների համալսարանի ղեկավարը։ 2013-2014թթ․(Իրանական 1392-1393 թվականներին) եղել է Կայունության ճակատի կենտրոնական խորհրդի անդամ և խոսնակը։

2021թ․ (իրանական 1400 թվականին) նշանակվել է 13-րդ կառավարության փոխնախագահի և Նահատակների և վետերանների հիմնադրամի ղեկավարի պաշտոնում։

Ղազիզադե Հաշեմին 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածու էր եւ ձայների քանակով զբաղեցրեց չորրորդ տեղը։

 

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ․ Իսլամական խորհրդարանի նախագահ / քաղաքական աշխարհագրության դոկտոր

Դոկտոր Ղալիբաֆը տիկնոջ հետ

Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը ծնվել է 1961թ․ օգոստոսի 23-ին (իրանական 1340 թվականի Շահրիվար ամսի առաջին օրը) Թորղաբեհ քաղաքում, կրոնական ընտանիքում:

Խորասանի Նասր 5-րդ դիվիզիայի հրամանատար

1978թ․ (իրանական 1357 թվականին)  Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, հակառակորդ և հակահեղափոխական խմբերի տեղաշարժեը հասել էին իրենց գագաթնակետին, ուստի հեղափոխությունը պահպանության կարիք ուներ։ Ուստի լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով ստեղծվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ անմիջապես սկսվեց պարտադրյալ պատերազմը։ Այս կերպ երիտասարդ Ղալիբաֆը 1979թ․ (իրանական 1358 թվականին) 18 տարեկան հասակում մտավ ռազմաճակատ, և իր կարողությունների շնորհիվ 1982թ․ (իրանական 1361 թվականին) ընտրվեց Իմամ Ռեզա բրիգադի հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ Խորասանի Նասր 5-րդ դիվիզիայի հրամանատար։

Դոկտոր Ղալիբաֆը սրբազան պաշտպանության և Իրանի դեմ իրաքյան պատերազմի ժամանակ

Խաթամ ​​ալ-Անբիա շինարարական բազայի ղեկավար

1994թ․ (Իրանական 1373 թվականին) Ղալիբաֆը ստանձնեց Խաթամ ​​ալ-Անբիա շինարարական բազայի պատասխանատվությունը: Մաշհադ-Սարխաս 165 կիլոմետրանոց երկաթգիծը, որը կապում է Իրանը, Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Պակիստանը և Թուրքիան, կենտրոնական և արևմտյան 5 նահանգներին գազամատակարարումը, Քարխե մեծ ամբարտակի կառուցումը ևՊարսից ծոցում ծովային հսկայական կառույցի կառուցումը, այդ կենտրոնում  կառավարման ընթացքում գրանցված ձեռքբերումներն են։

ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարություն

1997թ․ (Իրանական 1376 թվականին) Գերագույն առաջնորդի հրամանով Ղալիբաֆը դարձավ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատարը և օդաչուների ինտենսիվ դասընթացներն ավարտելուց հետո նա ստացավ Airbus ինքնաթիռով թռչելու արտոնագիր։ Նրան անվանել են Իրանի հրթիռային քաղաքների նախագծող։

Իրավապահ ուժերի հրամանատարություն

2000թ․ (իրանական 1379 թվականին) Այաթոլլահ Խամենեիի հրամանագրով Ղալիբաֆը կրկին ստանձնեց Իրանի իրավապահ ուժերի հրամանատարությունը։ Այդ ընթացքում գործարկվել և ստեղծվել է 110 ոստիկանական համակարգը։ Այս շրջանում Ղալիբաֆի մյուս ձեռքբերումներից կարելի է նշել ոստիկանական կոչման կիրառման ընդլայնումը, ոստիկանական ուժերը ժամանակակից ավտոմեքենաներով օժտելը, էլեկտրոնային պետական ​​ծառայության գրասենյակների կամ +10 ոստիկանության և 197 հանրային մոնիտորինգի կենտրոնի ստեղծումը։

Մայրաքաղաքի քաղաքապետ

Ղալիբաֆը մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրվել 2005թ․ (իրանական 1384 թվականին) Թեհրանի իսլամական քաղաքային խորհրդի անդամների կողմից և 12 տարի ծառայել է Թեհրանի ժողովրդին մինչև 2017թ․ (իրանական 1396 թվականը)։