Իմամ Խամենե. Իրանի ժողովուրդն անկասկած հաղթեց և՛ ԱՄՆ-ին, և՛ Սիոնիստական ռեժիմին
-
Այաթոլլահ Խամենեի, իսլամական հեղափոխության առաջնորդ
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Տասներկուօրյա պատերազմում Իրանի ժողովուրդը հաղթեց և՛ ԱՄՆ-ին և՛ սիոնիստներին։ Առանց կասկածի։ Նրանք եկան, չարիք գործեցին, ծեծվեցին և դատարկաձեռն վերադարձան»։
հղում անելով Գերագույն առաջնորդի մամուլի գրասենյակին, Pars Today-ը հաղորդում է, որ հինգշաբթի երեկոյան Իրանի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ելույթում, ընդգծելով Աշխարհազորը հաջորդ սերունդներում ամրապնդելու անհրաժեշտությունը՝ որպես «մեծ հարստություն, համընդհանուր շարժում և ազգային հզորության մեծացման գործոն», հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին Աշխարհազորը համարել է ցանկացած երկրի համար ճանապարհ բացող և օգտակար։
Նա նշել է. «Իրանի նման երկիրը, որը բացահայտորեն դիմակայում է միջազգային բռնապետերին ու ավազակներին և պաշտպանում է իրեն, ավելի շատ ունի Աշխարհազորի կարիք, քան որևէ այլ երկիր»։
Անդրադառնալով ճնշողների ագահության և միջամտության դեմ ազգերի դիմադրության անհրաժեշտությանը, Իմամ Խամենեին հավելել է. «Իրանում հիմնադրված և աճող Դիմադրության մեծ տարրը այսօր կարելի է տեսնել աշխարհի տարբեր հատվածներում Պաղեստինին և Գազային աջակցելու կարգախոսներում, այդ թվում՝ արևմտյան երկրներում և նույնիսկ Միացյալ Նահանգներում»։
Նշելով, որ Աշխարհազորի կենսունակությունը ճնշողների դեմ ազգերի դիմադրության աճի աղբյուրն է, առաջնորդը հավելել է. «Աշխարհի ճնշվածները զգում են իրենց աջակցությունն ու զորությունը դիմադրության աճից»։
Իմամ Խամենեին նշել է, որ Աշխարհազորը ռազմական, տնտեսական, արտադրական, տեխնոլոգիական և բոլոր ոլորտներում թշնամու ծրագրերը չեզոքացնող ուժ է, հավելելով. «12-օրյա պատերազմում նահատակված սիրելի գիտնականները, հրթիռների նախագծողները, կառուցողները և արձակողները, բոլոր նրանք, ովքեր լուսավորել են և շարունակում են հերքել կեղծ լուրերը, անձնուրաց բժիշկներն ու բուժքույրերը, ովքեր պատերազմի ժամանակ չեն լքել հիվանդանոցը, և սպորտի հերոսները, ովքեր միջազգային ասպարեզներում դրսևորում են իրենց նվիրվածությունը Աստծո, կրոնի, երկրի և ազգի նկատմամբ, անկախ նրանից՝ նրանք Աշխարհազորի կազմակերպության անդամներ են, թե ոչ, բոլորն աշխարհազորայիններ են»։
Խոսելով տարածաշրջանային հարցերի և 12-օրյա պատերազմի մասին, Իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է. «12-օրյա պատերազմում Իրանի ժողովուրդը անկասկած հաղթեց և՛ Ամերիկային, և՛ Սիոնիստական ռեժիմին: Նրանք եկան և չարիք գործեցին, բայց պարտվեցին և դատարկաձեռն վերադարձան՝ չհասնելով իրենց նպատակներից որևէ մեկին, ինչը նրանց համար իսկական պարտություն էր»:
Նշելով, Սիոնիստական ռեժիմն Իրանի դեմ պատերազմը ծրագրել էր 20 տարի, առաջնորդն ասել է. «Նրանք ծրագրել էին պատերազմ, որի ընթացքում կարող էին ժողովրդին դուսր բերել համակարգի դեմ, բայց ստացվեց հակառակը, և նրանք ձախողվեցին այնպես, որ անգամ ընդդիմադիրները միացան համակարգին, և ձևավորվեց միասնություն»։
Խոսելով 12-օրյա պատերազմում ԱՄՆ-ի կրած վնասների մասին, առաջնորդն ասել է. «ԱՄՆ-ն մեծ կորուստներ կրեց այս պատերազմում, քանի որ, չնայած ամենաժամանակակից հարձակողական և պաշտպանական զենքերի օգտագործմանը, չկարողացավ հասնել իր նպատակին՝ խաբել ժողովրդին ու գրավել դեպի իրեն: Փոխարենը, ժողովրդի միասնությունը մեծացավ, և նրանք հաղթեցին ԱՄՆ-ին»:
Անդրադառնալով տարածաշրջանի պատմության ամենամեծ ողբերգություններից Գազայի ողբերգության մեջ Սիոնիստական ռեժիմի խայտառակությանն Այաթոլլահ Խամենեին նշել է. «ԱՄՆ-ն նույնպես այս հարցում անարգանքի արժանացավ, քանի որ աշխարհի ժողովուրդները գիտեն, որ Սիոնիստական ռեժիմը ի վիճակի չէր նման մասշտաբի աղետ ստեղծել առանց ԱՄՆ-ի»։
Առաջնորդը հավելել է, որ այսօր աշխարհի ամենաչսիրված անձնավորությունը անվանեց Սիոնիստական կառավարության ղեկավարն է, իսկ ամենաատելի կազմակերպությունն ու ավազակախումբը՝ Սոնիստական ռեժիմը։
Նա հավելել է. «Քանի որ ԱՄՆ-ն նրանց կողմից է, սիոնիստների նկատմամբ ատելությունը տարածվել է նաև այդ երկրի վրա»։
Նշելով, որ աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի միջամտությունն այդ երկրի մեկուսացման աճի պատճառներից է, առաջնորդը հավելել է. «Ցանկացած տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտությունը հանգեցնում է պատերազմի կամ ցեղասպանության, ավերածությունների և տեղահանության»։
Նա հավելել է, որ Ուկրաինայի թանկարժեք և անորոշ պատերազմն ամերիկյան միջամտության օրինակ է, ընդգծելով. «ԱՄՆ-ի ներկայիս նախագահը, որն ասել էր, թե պատերազմը կավարտվի երեք օրում, մոտ մեկ տարի անց 28 կետից բաղկացած ծրագիր է պարտադրում այն երկրին, որին ներքաշել է պատերազմի մեջ»։
Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները, Սիրիայի դեմ ռեժիմի ագրեսիան, Արևմտյան ափին իրականացրած հանցագործությունները, ինչպես նաև Գազայում տիրող տխուր իրավիճակն ԱՄՆ-ի կողմից ռեժիմի վարած պատերազմին և հանցագործություններին բացահայտ աջակցության օրինակներ են, հավելելով. «Նրանք լուրեր են տարածում, թե Իրանի կառավարությունը երրորդ երկրի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ն։ Սակայն դա կեղծիք է և նման բան չի եղել»։
Նշելով, որ ԱՄՆ-ն դավաճանում է անգամ, իր ընկերներին՝ սիոնիստական և հանցավոր խմբավորմանը աջակցելու դիմաց, և անդրադառնալով նավթի ու ստորգետնյա պաշարների համար աշխարհում պատերազմ հրահրելու ԱՄՆ փորձին, որն այժմ հասել է Լատինական ԱՄՆ-, առաջնորդն ասել է. «Նման կառավարությունը, անշուշտ, այն կառավարությունը չէ, որի հետ Իսլամական Հանրապետությունը ցանականա համագործակցել»։