Իսլամական երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն՝ Իսրայելի հանցագործությունները կանխելու համար
(last modified 2024-06-13T06:45:42+00:00 )
Հունիս 13, 2024 10:15 Asia/Tehran
  •  Իսլամական երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն՝ Իսրայելի հանցագործությունները կանխելու համար

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն՝ Ռաֆահում Իսրայելի հանցագործությունները կանխելու համար։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար  Հոսեյն Էբրահիմ Թահայի  հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Ռաֆահում Իսրայելի հանցագործությունների շարունակմանը, առաջարկել է ԻՀԿ ԱԳ  նախարարների արտահերթ նիստ անցկացնել և վճռական դիրքորոշում հայտնել ցեղասպան ռեժիմի գործողությունների վերաբերյալ։

Հոսեյն Էբրահիմ Թահան դատապարտել է սիոնիստների ոճրագործությունը և ընդգծել դրանք կանխելու նպատակով իսլամական երկրների կողմից  գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։  

Արդեն ութ ամիս շարունակ, Արևմուտքի ու ԱՄՆ-ի աջակցությամբ, Իսրայելը շարունակում է զանգվածային ջարդեր իրականացնել Գազայի հատվածում։ Պատերազմի սկզբից ի վեր նահատակվել է ավելի քան 37 հազար պաղեստինցի։

 

Պիտակ