Իսլամական երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն՝ Իսրայելի հանցագործությունները կանխելու համար
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն՝ Ռաֆահում Իսրայելի հանցագործությունները կանխելու համար։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հոսեյն Էբրահիմ Թահայի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Ռաֆահում Իսրայելի հանցագործությունների շարունակմանը, առաջարկել է ԻՀԿ ԱԳ նախարարների արտահերթ նիստ անցկացնել և վճռական դիրքորոշում հայտնել ցեղասպան ռեժիմի գործողությունների վերաբերյալ։
Հոսեյն Էբրահիմ Թահան դատապարտել է սիոնիստների ոճրագործությունը և ընդգծել դրանք կանխելու նպատակով իսլամական երկրների կողմից գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Արդեն ութ ամիս շարունակ, Արևմուտքի ու ԱՄՆ-ի աջակցությամբ, Իսրայելը շարունակում է զանգվածային ջարդեր իրականացնել Գազայի հատվածում։ Պատերազմի սկզբից ի վեր նահատակվել է ավելի քան 37 հազար պաղեստինցի։