ԻԻՀ առաջնորդի նամակն ընթերցվել է Իրաքում կայացած համաժողովում
https://parstoday.ir/hy/news/iran-i219172-ԻԻՀ_առաջնորդի_նամակն_ընթերցվել_է_Իրաքում_կայացած_համաժողովում
Իրաքում կայացած համաժողովում ընթերցվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի՝ ամերիկացի ուսանողներին ուղղված նամակը, որը ողջունել են շիա գիտնականները, սուննիները և իրաքցի ուսանողները։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Հունիս 13, 2024 11:26 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի նամակն ընթերցվել է Իրաքում կայացած համաժողովում

Իրաքում կայացած համաժողովում ընթերցվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի՝ ամերիկացի ուսանողներին ուղղված նամակը, որը ողջունել են շիա գիտնականները, սուննիները և իրաքցի ուսանողները։

Ամերիկյան համալսարաններում պաղեստինամետ ուսանողական շարժման մասնակիցներին ուղղված նամակում, ԻԻՀ առաջնորդն իր համերաշխությունն է հայտնել նրանց, հավելելով, որ այդ ուսանողները Դիմադրության մաս են դարձել։

Անդրադառնալով Արևմտյան Ասիայի ու աշխարհի զգայուն իրավիճակին, այաթոլլահա Խամենեին նշել է, որ համաշխարհային պատմությունը շրջադարձ է կատարում։

Նշելով, որ ուսանողները կանգնած են շրջադարձ կատարող պատմության ճիշտ կողմում, առաջնորդն ասել է․ «Հեռավոր վայրում, Դիմադրության ճակատը տարիներ շարունակ պայքարել է  նույն ընկալումով ու զգացմունքներով, որ դուք ունեք այսօր»։

Առաջնորդը նշել է, որ իր ձևավորման առաջին իսկ օրից, Սիոնիստական ռեժիմը պաղեստինցիների նկատմամբ կիրառել է «երկաթե բռունցքի»  քաղաքականությունը և անտեսելով մարդկային, կրանական ու բարոյական բոլոր սկզբունքները, օրեցօր ավելացնում է ճնշումները։

Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ՝ Բաղդադում կայացած համաժողովի  մասնակիցները վերլուծել են ամերիկյան համալսարանների ուսանողներին ուղղված Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի նամակը և դրա ազդեցությունը արևմտյան, ինչպես նաև իսլամական երկրների  ուսանողների վրա: