Նորություններ Իրանից․ Գիտելիքահենք ընկերությունների 20 տոկոսանոց աճից մինչև Իրանում ուսանելու գրավչությունների ցուցահանդեսը
(last modified 2024-06-13T13:16:18+00:00 )
Հունիս 13, 2024 16:46 Asia/Tehran
  • Նորություններ Իրանից․ Գիտելիքահենք ընկերությունների 20 տոկոսանոց աճից մինչև Իրանում ուսանելու գրավչությունների ցուցահանդեսը

ParsToday- Իրանի վերջին մի քանի օրերի կարևորագույն քաղաքական և տնտեսական իրադարձություններն են՝ Թեհրան-Պեկին հարաբերությունների զարգացումը, Իրանի կողմից Իսլամական երկրների ողջ կարողությունների օգտագործման շեշտադրումը սիոնիստների հանցագործությունները դադարեցնելու համար, գիտելիքահենք ընկերությունների աճը և Իրանի անտառային տարածքների մեծացումը։

Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացումը «BRICS»-ի և «Շանհայի» շրջանակներում

 

ParsToday-ի փոխանցմամբ, Ռուսաստանում BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանը Իրանի և Չինաստանի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացումը: Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և Չինաստանի արտգործնախարար Վան Ին ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը։

 

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է Իսրայելի բոյկոտումը

 

Ըստ ParsToday-ի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով Գազայում բնակվող պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի 245 օրվա շարունակական ու մահաբեր հարձակումներին և կանանց ու երեխաների սպանությանը, Սիոնիստական ​​ռեժիմի արտադրանքների բոյկոտումը ամենաարդյունավետ միջոցն է համարել կառավարությունների և Անվտանգության խորհրդի անգործության պայմաններում։

 

Իրանը լուրջ խաղացող է սննդի արդյունաբերության համաշխարհային մրցակցության ոլորտում

 

ParsToday-ի հաղորդմամբ, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Միջազգային բիզնեսի խթանման բաժնի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Սադեղ Ղանադզադեն, ընդգծելով «Հալալ» ապրանքանիշով արտադրության ոլորտում համատեղ համագործակցության զարգացումը, Իրանը ներկայացրել է որպես սննդի ոլորտում տարածաշրջանի գլխավոր դերակատարներից մեկը: Նշելով, որ «Հալալ» մակագրությամբ սննդի արդյունաբերությունը չի սահմանափակվում միայն մուսուլմանական երկրներով և բազմաթիվ ոչ մահմեդական երկրներ նույնպես ողջունում են Հալալ ապրանքանիշով արտադրանքները՝ Ղանադզադեն հավելել է, որ սա ցույց է տալիս, որ այս հայեցակարգն իր տեղն է գտել աշխարհում։

 

Մեծացել է անտառների տարածքն Իրանում

 

Ըստ ParsToday-ի՝ Համաշխարհային բանկը հայտնել է Իրանի անտառածածկույթի 15 տոկոսանոց աճի մասին՝ նշելով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրանի անտառների տարածքը ավելացել և հասնել է ավելի քան 10,7 միլիոն հեկտարի: Համաշխարհային բանկի հրապարակած նոր վիճակագրության համաձայն՝ այն դեպքում, երբ աշխարհում անտառներն անհետանում են տագնապալի տեմպերով, Իրանն այս ընթացքում եղել է իր անտառային տարածքների ընդլայնման առաջատար երկրների շարքում։

 

Գիտելիքահենք իրանական ընկերությունների 20 տոկոսանոց աճը

 

ParsToday-ի փոխանցմամբ՝ Իրանի գիտելիքահենք ընկերությունների զարգացման գործակալության փոխնախագահ Ռեզա Ասադի Ֆարդը հայտարարել է Իրանում գիտելիքահենք ընկերությունների առնվազն 20 տոկոսանոց աճի մասին՝ ասելով, որ այս աճը հաշվի առնելով, այս ընկերությունները մասնագիտացված աշխատատեղեր են ապահովում ավելի քան 400,000 մարդու համար, իսկ նրանց ֆինանսական շրջանառությունը կազմել է մոտ 600 հազար միլիարդ թուման։

 

«Իրանում ուսանելու գրավչությունները» առաջին ցուցահանդեսի անցկացումը

 

Ինչպես հաղորդում է ParsToday-ը, հոկտեմբերի 8-11-ը ընկած ժամանակահատվածում Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան մեծ մզկիթում կանցկացվի Իրանում կրթության գրավչությունների առաջին ցուցահանդեսը։ Իրանում ուսանելու գրավչությունների առաջին միջազգային ցուցահանդեսի անցկացման նպատակն է ստեղծել կենսահամակարգ, ակտիվացնել և ներկայացնել միջազգային ուսանողների ներգրավման ոլորտում գործունեություն ծավալող  բոլոր դերակատարներին ու ակտիվիստներին։

Այս ցուցահանդեսի հետ միաժամանակ կանցկացվեն Ազգերի և էթնիկ խմբերի մշակույթների միջազգային փառատոնը և Գիտության տուն գեղարվեստական փառատոնը։