Հունիս 16, 2024 17:13 Asia/Tehran
  • Ձախողվել է ահաբեկչական խմբավորման Իրան մուտք գործելու փորձը

Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Իրանի հարաև-արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգի Սարվան քաղաքի սահմաններում, սահմանապահների և ահաբեկչական խմբավորման միջև զինյալ բախում է տեղի ունեցել, որի ընթացքում սպանվել են երկու ահաբեկիչներ, և ձերբակալվել է այդ խմբավորման անդամներից մեկը։

ԻԻՀ ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար Ահմեդ Ալի Գուդարզին ասել է. «Սահմանային զրոյական գոտում տեղակայված Սարավանի սահմանապահ գնդի սահմանապահները հետախուզական վարպետությամբ և օպտիկական խելացի սարքավորումների կիրառմամբ, վերահսկել են ահաբեկչական խմբավորման տեղաշարժը զրոյական սահմանային կետում, որոնք մտադիր էին երկրի ներսում դիվերսիոն գործողություններ իրականացնել»։

Գեներալ Գուդարզին հավելել է. «Սահմանապահները օպերատիվ պատրաստականությամբ բախվել են ահաբեկչական այս խմբի հետ, ինչի հետևանքով սպանվել են այս խմբավորման երկու անդամներ, որոնցից մեկը ձերբակալվել է»։

Անդրադառնալով զենք-զինամթերքի հայտնաբերմանը՝ ԻԻՀ սահմանապահ հրամանատարն ասել է. «Ձերբակալված անդամներից մեկն իր խոստովանական ցուցմունքում նշել է, որ ինքը Անսար ալ-Ֆուրղան ահաբեկչական խմբավորման անդամ է»։

ԻԻՀ ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատարը նշել է, որ անցած ուրբաթ գիշեր Սարավանի սահմանապահ ուժերը նույն տարածքում բախվել են նաև մեկ այլ ահաբեկչական խմբավորման հետ, և ծանր ու մահացու հարվածներ են հասցրել նրանց։

Պիտակ