Հունիս 21, 2024 11:03 Asia/Tehran
  • Թեհրանի «Ռուդաքի» սրահի բեմից կհնչի քրդական երաժշտությունը

Pars Today-ի փոխանցմամբ՝ Բարզու Ամիրիի ղեկավարած «Թորանգ» քրդական խումբը ժողովրդական երգերի կատարմամբ հանդես կգա Թեհրանի «Ռուդաքի» սրահում։ Խմբի մենակատարն է Համիդ Թարիփուրը։

Խմբի անդամները նվագում են ուդ, բալաբան, սարնա, քանոն, թոմբաք, դափ և դհոլ։ 

«Թորանգ» խումբը բազմաթիվ համերգներ է ունեցել Իրանի տարբեր քաղաքներում, ներկայացնելով քրդական, լոռի և Խորասանի ավանդական երգերն ու երաժշտությունը։

Քրդական երաժշտությունը անքակտելի կապ ունի Իրանի հին և ավանդական երաժշտության հետ,  քանի որ քրդերն Իրանի հնագույն ցեղերից են և նրանց երաժշտությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրանական արվեստում։

Համերգի տոմսեր ձեռք բերելու համար  կարող եք այցելել   WWW.IRANCONCERT.COM  կայք

 

Պիտակ