Հունիս 17, 2024 18:13 Asia/Tehran
  • Իրանցի գիտնականներին հաջողվել է Boeing-ի ռեակտիվ շարժիչի շեղբեր պատրաստել

Իրանցի գիտնականները MD ինքնաթիռների ռեակտիվ շարժիչի շեղբեր պատրաստելով, վերագործարկել են այս տեսակի ավելի քան 28 օդանավ, որոնք պատժամիջոցների պատճառով անգործունեության էին մատնվել:

Վերջին տարիներին Իրանի դեմ արևմտյան դաժան պատժամիջոցների կիրառումը պատճառ է դարձել, որ շատ բարդ տեխնիկական մասեր տեղայնացվեն իրանցի փորձագետների կողմից:

Ըստ Pars Today-ի, իրանական շարժիչների և օդանավերի սարքավորումների արտադրության գիտելիքահենք ընկերության տնորեններից մեկը՝ Մանի Ռեզվանին Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասաց. «Իրանում գործում էր 40 Boeing MD ինքնաթիռ, սակայն հետագային արգելվեց նրանց թռիչքը և միայն 12-մ իրավունք ունեին թռիչք իրականացնել, իսկ մնացածը անգործունեության էին մատնվել։ Այս միջադեպից հետո Mapna Iran ավիացիոն կենտրոնը, հենվելով էլեկտրակայանների տուրբինների և նավթագազային արդյունաբերության ոլորտում տաք մասերի ձուլման ոլորտում իր երկար տարիների փորձի վրա, սկսեց արտադրել JT8D Boeing MD շարժիչների շեղբեր, օգտագործելով  հակադարձ ճարտարագիտությունը։

Նա հավելեց. «Ավարտվել է այս շարժիչի սերտիֆիկատի ստացման վերջին փուլը, և Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից MD ինքնաթիռների վրա այս շեղբերի տեղադրման վերջնական լիցենզիան ստանալուց հետո կսկսվի դրա զանգվածային արտադրությունը»։

Ռեզվանին ընդգծել է. «Օրինակ՝ ներքին նմուշի գինը կլինի 7-ից 8 հազար դոլար, իսկ արտասահմանյան նմուշի գինը՝ 22 հազար դոլար։ Երկարաժամկետ հեռանկարում դիտարկվում է նաև այս շեղբերների արտահանումը արտաքին շուկաներ, հատկապես Ռուսաստան և Կովկասի տարածաշրջան: Նաև ներքին համապատասխան լիցենզիաներ ստանալուց հետո, կսկսվեն բանակցություններ օտարերկրյա ընկերությունների հետ՝ սարքավորումների լայն տեսականիի արտահանման մասին»: