Եմենի վերաբերյալ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են
(last modified 2024-06-20T06:54:18+00:00 )
Հունիս 20, 2024 10:24 Asia/Tehran
  • Եմենի վերաբերյալ Իրանի  դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են

ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչն ԱԽ հերթական նախագահին ուղղված նամակում հայտարարել է, որ Եմենի վերաբերյալ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝  ԱԽ հերթական նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված Ամիր Սաիդ Իրավանիի նամակում ասվում է. «Հետևելով մեր նախկին նամակարգությանը, ներառյալ՝ 2024 թվականի հունվարի 15-ով, փետրվարի 19-ով, մարտի 18-ով և մայիսի 15-ով թվագրված նամակներին, կցանկանայի անդրադառնալ հունիսի 13-ին Արևմտյան Ասիայի իրավիճակի օրակարգով բաց նիստի ժամանակ Եմենի հարցով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքնին։ Ցավոք սրտի, հետևելով իր անփոփոխ քաղաքականությանն ԱՄՆ-ն հերթական անգամ ԱԽ ամբիոնը չարաշահել է անկախ երկրների դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար»։

Իրավանին հավելել է․ «Իրանը կտրականապես մերժում է հնչեցված անհիմն մեղադրանքները։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է Եմենի իրավիճակի վերաբերյալ ԱԽ բանաձևերին և չի կատարել դրանք խախտող որևէ գործողություն։ Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Եմենի ճգնաժամի՝ դիվանագիտական ուղիներով խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և իր հավատարմությունն է հայտնել ծովային անվտանգությանն ու նավագնացության ազատությանը»։

Նամակում ասվում է ․ «ԱՄՆ-ն ու այդ երկրի կոալիցիոն գործընկերները շարունակում են ագրեսիա գործադրել Եմենի ինքնիշխանության դեմ ու խախտել այդ երկրի տարածքային ամբողջականությունը, միջազգային օրենքները ՄԱԿ-ի կանոնադրությունը և ԱԽ համապատասխան բանաձևերը։ Այդ գործողությունները վտանգում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, արգելափակում  Եմենում խաղաղ լուծման հասնելու ջանքերը և խորացնում երկրում տիրող հումանիտար ճգնաժամը»։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հավելել է․ «Այդ կոպիտ խախտումների պատասխանատուն ԱՄՆ-ն է, որը չի կարող հերքել այս փաստը։ Ուստի Եմենի իրավիճակի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումը չի կարող արդարացնել կամ օրինականացնել ԱՄՆ-ի ագրեսիան Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Իրավանին ԱԽ հերթական նախագահին խնդրել է գրանցել և տարածել  նամակը՝ որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:

 

Պիտակ