«Սահմանները չեն մեռնում» իրանական ֆիլմը փայլել է Եվրոպայում
https://parstoday.ir/hy/news/iran-i219502-Սահմանները_չեն_մեռնում_իրանական_ֆիլմը_փայլել_է_Եվրոպայում
Համիդռեզա Արջմանդիի «Սահմանները չեն մեռնում» իրանական ֆիլմն արժանացել է Իսպանիայում անցկացված European Roots International Film Festival-ի մրցանակին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 21, 2024 10:00 Asia/Tehran
  • «Սահմանները չեն մեռնում» իրանական ֆիլմը փայլել է Եվրոպայում

Համիդռեզա Արջմանդիի «Սահմանները չեն մեռնում» իրանական ֆիլմն արժանացել է Իսպանիայում անցկացված European Roots International Film Festival-ի մրցանակին։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Նավիդ Զարեն կարճամետրաժ ֆիլմի համար  արժանացել է «Լավագույն օպերատոր» մրցանակին։  Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որը պատերազմի պատճառով որոշում է հատել սահմանը։

Ավելի վաղ ֆիլմն արժանացել էր Հնդկաստանի Lift India  միջազգային փառատոնի  և Իտալիայի  Image Peace  կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի «Լավագույն սցենար» մրցանակներին։

«Կանանց աչքերով» ամերիկյան 25-րդ միջազգային փառատոնը ֆիլմին մրցանակ է շնորհել «Լավագույն նորահայտ կինոռեժիսոր» անվանակարգում։

Ֆիլմն արժանացել է նաև ԱՄՆ-ում կայացած  Standing Rock 21-րդ փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, Վրաստանի «Դիոգեն» 4-րդ փառատոնի գլխավոր ժյուրիի հատուկ մրցանակին և ստացել ուսանողական ժյուրիի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի դիպլոմ։