«Սահմանները չեն մեռնում» իրանական ֆիլմը փայլել է Եվրոպայում
Համիդռեզա Արջմանդիի «Սահմանները չեն մեռնում» իրանական ֆիլմն արժանացել է Իսպանիայում անցկացված European Roots International Film Festival-ի մրցանակին։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Նավիդ Զարեն կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է «Լավագույն օպերատոր» մրցանակին։ Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որը պատերազմի պատճառով որոշում է հատել սահմանը։
Ավելի վաղ ֆիլմն արժանացել էր Հնդկաստանի Lift India միջազգային փառատոնի և Իտալիայի Image Peace կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի «Լավագույն սցենար» մրցանակներին։
«Կանանց աչքերով» ամերիկյան 25-րդ միջազգային փառատոնը ֆիլմին մրցանակ է շնորհել «Լավագույն նորահայտ կինոռեժիսոր» անվանակարգում։
Ֆիլմն արժանացել է նաև ԱՄՆ-ում կայացած Standing Rock 21-րդ փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին, Վրաստանի «Դիոգեն» 4-րդ փառատոնի գլխավոր ժյուրիի հատուկ մրցանակին և ստացել ուսանողական ժյուրիի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի դիպլոմ։