Հունաստանի վարչապետը փետրվարի 7-ին կայցելի Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i2200-Հունաստանի_վարչապետը_փետրվարի_7_ին_կայցելի_Թեհրան
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը փետրվարի 7-ին երկօրյա այցով կժամանի Իրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2016 06:59 Asia/Tehran
  • Հունաստանի վարչապետը փետրվարի 7-ին կայցելի Թեհրան

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը փետրվարի 7-ին երկօրյա այցով կժամանի Իրան:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:

Այցի ծրագիրը դեռեւս ճշտվում է:

Մի քանի օր առաջ Հունաստանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել նավթի մատակարարումների վերսկսման մասին, ինչը հնարավոր է դարձել Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: