Հուլիս 07, 2024 15:43 Asia/Tehran
  • Չինաստանը պատրաստ է իրանական նավթ գնել՝ անտեսելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքը

Չինաստանը վերջին 8 ամիսների ընթացքում իրանական նավթի գնումները հասցրել է առավելագույնին, հաղորդում է Tehran Times-ը:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պատրաստել է ավելի խիստ պատժամիջոցներ Իրանի դեմ: Նախագահ Բայդենի ստորագրման դեպքում նոր սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել հաջորդ շաբաթ։

Թեև Չինաստանը փորձում  է խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից, բայց նավթավերամշակող փոքր գործարանները (այսպես կոչված teapot refiners կամ «թեյնիկային» գործարանները) պատրաստ են ռիսկի դիմել՝ ավելի ձեռնտու գնով գնելով պատժամիջոցներով արգելված նավթը։ 

Չինաստանը պաշտոնապես դադարեցրել է իրանական նավթի գնումը 2022 թվականին, սակայն արևմտյան աղբյուրների գնահատականներով` իրանական նավթի և գազային կոնդենսատի մատակարարումների ներկայիս գնվող ծավալը կարող է հասնել օրական 1,5 մլն բարելի: Ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար «թեյնիկային» գործարանները վճարում են ոչ թե դոլարով, այլ յուանով, այն էլ ոչ թե միջազգային, այլ չինական վճարահաշվարկային համակարգերի միջոցով (օրինակ՝ CIPS-ով)։

ԱՄՆ-ն կարող է հայտնաբերել նման մատակարարումները հենց արբանյակներով․ հարցն այն է, թե արդյոք նրանք նման խիստ վերահսկողություն կիրականացնեն, նշում է Bloomberg-ը:

 

Պիտակ