ԵԱՏՄ-ում նավթի ընդհանուր շուկայի ձևավորման փաստաթղթերը գրեթե պատրաստ են
https://parstoday.ir/hy/news/world-i231954
ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են, մնում է մի քանի հարց լուծել։ Այս մասին հայտնել է բելառուսական «Բելնեֆտեխիմ» պետական կոնցեռնի փոխնախագահ Վլադիմիր Սիզովը։
(last modified 2025-04-29T14:27:14+00:00 )
Ապրիլ 29, 2025 17:57 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ում նավթի ընդհանուր շուկայի ձևավորման փաստաթղթերը գրեթե պատրաստ են

ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ փաստաթղթերը գրեթե պատրաստ են, մնում է մի քանի հարց լուծել։ Այս մասին հայտնել է բելառուսական «Բելնեֆտեխիմ» պետական կոնցեռնի փոխնախագահ Վլադիմիր Սիզովը։

Նավթ արտահանող, նավթամթերք օգտագործող երկրները դեռևս ունեն որոշակի հարցեր, որոնք մենք պետք է առաջիկա երկու տարիներին լուծենք»,- բելառուսական «Առաջին լրատվական» հեռուստաալիքի եթերում ասել է Սիզովը:

Նրա խոսքով՝ ըստ վերջին որոշման, որն ընդունվել է պետությունների ղեկավարների կողմից, շուկան պետք է գործի 2027 թվականից։

Այս գործընթացի շրջանակում առկա փաստաթղթերի ցանկը շարունակում է արդիական մնալ։

«Մնացել են մի քանի սկզբունքային, իսկապես կարևոր և բարդ հարցեր, որոնք առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է լուծվեն։ Բայց այդ փաստաթղթերն ըստ էության փակում են նավթի և նավթամթերքի միջպետական առևտրի հարցերը», - ասել է Սիզովը։

Դրանց ընդունմամբ երկրների առջև նախկինում առաջացած խնդիրների մեծ մասը պետք է լուծվի, ինչից հետո համագործակցությունը կմտնի նոր փուլ։

arm.sputniknews