Թեհրանում մեկնարկել է 29-րդ միջազգային նավթային ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i232298-Թեհրանում_մեկնարկել_է_29_րդ_միջազգային_նավթային_ցուցահանդեսը
Թեհրանում մեկնարկել է նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիայի 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են ավելի քան 2000 իրանական և արտասահմանյան ընկերություններ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 08, 2025 11:47 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է  29-րդ միջազգային նավթային ցուցահանդեսը

Թեհրանում մեկնարկել է նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիայի 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են ավելի քան 2000 իրանական և արտասահմանյան ընկերություններ։

Համարվելով  Արևմտյան Ասիայի խոշորագույն արդյունաբերական միջոցառումներից մեկը, այս ցուցահանդեսը ոչ միայն ներկայացնում է նավթի և գազի արդյունաբերության ներքին և արտաքին հնարավորությունները, այլև նպաստում է Իրանի դիրքերի ամրապնդմանը համաշխարհային էներգետիկ շղթայում։

Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 11-ը։ Ցուցահանդեսը, որին մասնակցում են 14 երկրներից 150 օտարերկրյա ընկերություններ և հարյուրավոր տեղական ընկերություններ, հայտնի է որպես Իրանի էներգետիկ արդյունաբերության կարողությունների խորհրդանիշ։

Այս տարի ցուցահանդեսին ներկա են ավելի քան 2000 իրանական և արտասահմանյան ընկերություններ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Ցուցահանդեսի տարածքը ընդլայնվել է՝ հասնելով ավելի քան 40 հազար  քառակուսի մետրի։ Ներկա են նաև մեծ թվով գիտահեն ընկերություններ։ Մասնակցության նման մեծ թվը վկայում է ցուցահանդեսի կարևորության մասին։