Իրանի նախագահական ընտրությունների ուղերձները տարածաշրջանի երկրներին
Իրանի նախագահական 14-րդ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքում, երկրի 9-րդ նախագահ ընտրվեց Մասուդ Փեզեշկյանը։ Նա կղեկավարի ԻԻՀ 14-րդ կառավարությունը։
Տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերությունները շատ լավ են։ Նահատակ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած 13-րդ կառավարության ձեռքբերումներից էր Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնումն ու արաբական մի շարք այլ երկրների հետ հարաբերությունների բարելավումը։
Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները խզվել էին 2016թ․, որից հետո մի շարք արաբական երկրներ նույնպես խզել էին հարաբերություններն Իրանի հետ։ 2023թ մարտին Թեհրան-Ռիադ հարաբերությունները վերականգնվեցին և ընթանում են ընդլայնման ճանապարհով։
Եվ ակնկալվում է, որ 14-րդ կառավարության գործունեության արդյունքում, արաբական երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, կընդլայնեն Թեհրանի հետ հարաբերությունները։
Սաուդյան Արաբիայի թագավորը և թագաժառանգն առանձին ուղերձներով շնորհավորել են Փեզեշկյանին՝ ԻԻՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի ուղերձում ասվում է․ «Մենք ցանկանում ենք շարունակել երկու բարեկամ և եղբայր ժողովուրդների հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համակարգումն ու խորհրդակցությունները՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելու համար»։
Իսկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի ուղերձում ասվում է․ «Սրտանց շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը՝ Իրանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Մաղթում եմ նորանոր հաջողություններ և առաջընթաց Իրանին և այդ երկրի եղբայրական ժողովրդին։ Մենք ընդգծում ենք երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու և խորացնելու մեր ցանկությունը»։
Նկատիունենալով, որ նախընտրական ելույթներում Փեզեշկյանն անդրադարձել է տարբեր երկրների հետ Իրանի հարբերությունները զարգացնելու հարցին, անկալվում է, որ նրա ղեկավարությամբ, 14-րդ կառավարությունը կշարունակի նահատակ Ռաիսիի կառավարության ռազմավարությունը՝ հարևանների և իսլամական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղությամբ։
Բացի այդ, Ռայիսիի և Աբդոլլահյանի կողմից հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման համար դրված հիմքը հարևան երկրներին կստիպի Արևմուտքի և Արևելքի հետ հարաբերությունների զարգացումը չհամարել իրենց շահերին անհամապատասխան, ինչպես Իրանի նախագահական որոշ ժամանակաշրջաններում։
Արևմտյան Ասիայի երկրներն այսօր դուրս են եկել ԱՄՆ-ի ազդեցությունից և արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթությունը տվել են Արևելքի երկրների, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Ուստի կարելի է ակնկալել, որ 14-րդ կառավարության աշխատանքի ընթացքում արտաքին գործոնները չեն ազդի հարևան երկրների հետ հարաբերությունների վրա։
Եվ վերջում, ակնկալվում է, որ Փեզեշկյանը և նրա գլխավորած 14-րդ կառավարությունը կշարունակեն հարևան ու տարածաշրւջանային երկրների հետ հարաբերությունների զարգացման ընթացքը և քաղաքական հարաբերությունների զարգացումը կուղեկցվի տնտեսական հարաբերությունների զարգացմամբ։