Իրանում առաջարկել են ԲՐԻԿՍ-ի վճարային համակարգերը միավորել «Միր» քարտերի օրինակով
https://parstoday.ir/hy/news/iran-i220250-Իրանում_առաջարկել_են_ԲՐԻԿՍ_ի_վճարային_համակարգերը_միավորել_Միր_քարտերի_օրինակով
Թեհրանն առաջարկում է ԲՐԻԿՍ երկրների ազգային վճարային համակարգերը միավորել ռուսական «Միր»-ի և իրանական «Shetab»-ի ինտեգրման օրինակով: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2024 14:37 Asia/Tehran
  • Իրանում առաջարկել են ԲՐԻԿՍ-ի վճարային համակարգերը միավորել «Միր» քարտերի օրինակով

Թեհրանն առաջարկում է ԲՐԻԿՍ երկրների ազգային վճարային համակարգերը միավորել ռուսական «Միր»-ի և իրանական «Shetab»-ի ինտեգրման օրինակով: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Բացի այն, որ երկկողմ մակարդակով Իրանի և Ռուսաստանի միջև ավարտվել է ազգային վճարային համակարգերի միացումը երկու պետությունների կենտրոնական բանկերի միջոցով, ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ առևտրային հաշվարկներն ազգային արժույթներով իրականացնելու համար, մենք շարունակում ենք բանակցել, և Իրանը ռուսական կողմին առաջարկել է այդ մեխանիզմը տարածել ԲՐԻԿՍ-ի կազմում ընդգրկված երկրների վրա»,-Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի ասածը մեջբերում է IRIB-ը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատել այդ առաջարկը։