Իրանի բոդիբիլդինգի ազգային հավաքականը՝ Ասիայի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i220274-Իրանի_բոդիբիլդինգի_ազգային_հավաքականը_Ասիայի_չեմպիոն
Pars Today- Իրանի բոդիբիլդինգի ազգային հավաքականը հաղթել է Ասիական 57-րդ մրցումներում և արժանացել չեմպիոնի կոչմանը։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Հուլիս 09, 2024 07:19 Asia/Tehran
  • Իրանի բոդիբիլդինգի ազգային հավաքականը՝ Ասիայի չեմպիոն

Pars Today- Իրանի բոդիբիլդինգի ազգային հավաքականը հաղթել է Ասիական 57-րդ մրցումներում և արժանացել չեմպիոնի կոչմանը։

Իրանը բոդիբիլդինգի աշխարհի առաջատար կենտրոններից է, և իրանցի մարզիկները  հեղինակություն են համաշխարհային մրցումներում։ Իրանցի բոդիբիլդեր Հադի Չուփանը նվաճել է չեմպիոնական տիտղոսը Միստր Օլիմպիա 2022-ում, իսկ փոխչեմպիոն՝ 2023-ին։ Ինչպես հայտնում է Pars Today-ը, Մոնղոլիայի Ուլան Բատոր քաղաքում 2024 թվականի Ասիայի բոդիբիլդինգի առաջնությունում 2 օրվա հետաքրքիր մրցումների ավարտին Իրանի ազգային հավաքականը, որն այս մրցաշարին մասնակցեց 22 մարզիկներով, ընդհանուր առմամբ նվաճեց 24 մեդալ (14 ոսկե, 6 արծաթե և 4 բրոնզե) և արժանացավ Ասիա մայրցամաքի չեմպիոնի կոչմանը։

Չինաստանից և Ճապոնիայից վեր, բոլոր տարիքային խմբերում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց բացի, Իրանը կարողացավ նվաճել նաև թիմային գավաթը մեծահասակների տարիքային խմբում։

 

Բանալի բառակապակցություններ՝ Իրանի սպորտի զարգացում, Իրանիը բոդիբիլդինգի չեմպիոն, Իրանի և Ասիայի սպորտը