ՄԱԿ-ը Իրանի նորընտիր նախագահի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել
ՄԱԿ-ի խոսնակը միջազգային այս կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել Իրանի նորընտիր նախագահի հետ համագործակցելու կապակցությամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողներին հայտնել է այս կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքը` նոր շրջանում Իրանի կառավարության հետ համագործակցելու վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներին արձագանքելով, ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը կրկնելով Իրանի ներքին հարցերի վերաբերյալ միջամտողական արտահայտությունները, հայտարարեց, որ այս ընտրությունների արդյունքն էական ազդեցություն չի ունենա Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցման վրա։
Ուրբաթ օրը (հուլիսի 5-ին) տեղի ունեցավ Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, և Մասուդ Փեզեշքյանն ընտրվեց Իրանի ժողովրդի իններորդ նախագահ։
Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները շնորհավորել են Մասուդ Փեզեշքյանին Իրանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և ընդգծել են Իրանի հետ համատեղ համագործակցության զարգացումը։