Համիդ Նուրի. Արևմուտքը պարզապես բռնազավթել է «մարդու իրավունքներ» բառակապակցությունը/Շվեդիայի խաբեբայական դիմակը
-
Համիդ Նուրիի լուսանկարը՝ ձախ կողմում՝ նախքան Շվեդիայում կալանավորվելը/աջ կողմում ազատ արձակվելուց հետո
Իրանի քաղաքացի Համիդ Նուրին, ով անօրինական և անմարդկային կերպով ձերբակալվել է Շվեդիայի կառավարության կողմից, ասում է, որ մարդու իրավունքների մասին Արևմուտքի պնդումները կեղծ են։
Իրանի քաղաքացի Համիդ Նուրին իր որդեգրած դստեր ընտանեկան վեճերը լուծելու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 9-ին Շվեդիա ժամանելուն պես ձերբակալվել է այդ երկրի անվտանգության ուժերի կողմից։ Շվեդիայի դատարանը հիմնվելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման մեղադրանքների վրա, 2022 թվականի հուլիսի 14-ին Նուրիին դատապարտեց ցմահ ազատազրկման և վերջապես Նուրին վերադարձավ Իրան 2024 թվականի հունիսի կեսերին՝ 1680 օր ազատազրկումից հետո։
Ըստ Parstoday-ի հաղորդման, Համիդ Նուրին ասել է.- «Արևմուտքի պնդումները մարդու իրավունքների պաշտպանության մասին զավեշտալի են, քանի որ արևմուտքցիները բռնազավթել և ծաղր ու ծանակի են ենթարկել «մարդու իրավունքներ» բառակապակցությունը»։
Նա հավելել է.- «Այսպես կոչված մարդու իրավունքների ջատագովները ձերբակալեցին ինձ, ով սովորական քաղաքացի էի և ճամփորդության էի գնացել, և ավելի քան 1600 օր բանտարկեցին ինձ մենախցում»։
Շվեդիայի բանտից ազատված Իրանի քաղաքացին պատմել է, որ այս ընթացքում մեկուսարանում ենթարկվել է ամեն տեսակի ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների։
Նուրին նշել է. «Իմ դեմ իրականացված գործողությունները ամերիկյան, արևմտյան և շվեդական մարդու իրավունքների օրինակ են»։