Իրանցի հետազոտողի ջանքերով «քարը վերածվում է մարտկոցի»
Իրանցի հետազոտողն ուսումնասիրություն է կատարում սիլիկատային ապարներից ստացվող նոր նյութի վրա, որպեսզի էլեկտրական մեքենաների մարտկոցներում այն փոխարինի լիթիումին։
Գիտական առաջընթացի շնորհիվ Իրանն Արևմտյան Ասիայի առաջատար երկիրն է այդ ոլորտում։ Եվ Արևմուտքը հասկացել է, որ չնայած ճնշումներին ու պատժամիջոցներին, Իրանը շարունակում էիր գիտական առաջընթացը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ իրանցի հետազոտող Մոհամմադ Խոշ Քալամը պարզել է, որ սիլիկատային ապարների մեջ պարունակվող նյութը կարող է կիրառվել որպես պինդ էլեկտրոլիտ։
Նա ասում է․ «Կալիումի սիլիկատի ներուժը որպես պինդ էլեկտրոլիտ վաղուց պարզ է, բայց, իմ կարծիքով, անտեսվել է կալիումի իոնների քաշի և չափի հետ կապված խնդիրների պատճառով»:
Հետազոտողը, ով մշակել է սիլիկատային ապարներում իոնների շարժումը հեղուկ էլեկտրոլիտով լիթիումի համեմատ արագացնելու մեթոդ, նշում է, որ մարտկոցներում առաջին չափումը ցույց է տվել, որ նյութը որպես պինդ էլեկտրոլիտ ունի բարձր հաղորդունակություն։
Մոհամմադ Խոշ Քալամը հավելում է, որ այս սիլիկատային քարերը գտնվում են ծովափնա այլ վայրերում գտնվող ժայռերի մեջ։ Նոր նյութի կարևոր առավելություններից մեկը օդի և նստվածքների նկատմամբ անզգայունությունն է, ինչի պատճառով այն կարող է օգտագործվել որպես բարակ շերտ մարտկոցի վրա։