Իրանն արձագանքել է Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարության մեջ նշված պնդումներին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հերքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ տեղ գտած այն պնդումը, թե Իրանը ռազմական օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին ուկրաինական պատերազմում։
Նասեր Քանանին հայտարարել է․ «Թեհրանն անհիմն է համարում Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ պարունակվող այն պնդումը, թե Իրանն ուկրաինական պատերազմում ռազմական օգնություն է տրամադրել Ռուսաստանին։ Այդ պնդումն անհիմն է և հետապնդում է քաղաքական նպատակներ»։
Քանանի Չաֆին հավելել է․ «Ցավոք, Ուկրաինայի զարգացումներն ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի սադրիչ քաղաքականության և գործողությունների արդյունքն են»։
ԻԻՀ ԱԳՆ խոնակը հավելել է, որ Ուկրաինայի պատերազմն Իրանի ու Ռուսաստանի երկկողմ համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ ունի քաղաքական դրդապատճառներ և նպատակ ունի օրինականացնել Արևմուտքի միջամտությունն Ուկրաինայի ներքին գործերին և Կիևին սպառազինական օգնությունը շարունակումը։
Քանանի Չաֆին ընդգծել է, որ Իրանը մշտապես փորձել է կառուցողական և կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում և աշխարհում կայուն անվտանգության հաստատման ճանապարհին, և ուկրիանական պատերազմում Ռուսաստանին անօդաչու սարք չի տրամադրել: Նա հավելել է, որ Թեհրանն աշխատում է այս ճգնաժամի քաղաքական լուծման և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։