Ռուբինյանն Իրանի Մեջլիսի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը
(last modified Fri, 12 Jul 2024 06:54:40 GMT )
Հուլիս 12, 2024 10:24 Asia/Tehran
  • Ռուբինյանն Իրանի Մեջլիսի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր:

«Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր: