79 հարված ահաբեկիչներին․ Իրանի հետախուզության նախարարության հաջող գործունեությունը 45 օրվա ընթացքում
(last modified Mon, 15 Jul 2024 14:05:48 GMT )
Հուլիս 15, 2024 17:35 Asia/Tehran
  • 79 հարված ահաբեկիչներին․ Իրանի հետախուզության նախարարության հաջող գործունեությունը 45 օրվա ընթացքում

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարություն է տարածել. -Նախագահի նահատակությունից հետո մինչև հուլիսի 5-ը այս նախարարությունը 79 ուղիղ առճակատում է ունեցել ահաբեկիչների հետ և հարված հասցրել նրանց։

Հետախուզության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները, որոնք քայլեր են ձեռնարկում իրենց կազմակերպությունն ու գործունեությունը վերականգնելու ուղղությամբ, նշված 45 օրերի ընթացքում իրենց մեծագույն ջանքերն են գործադրել Իրանի անվտանգության դեմ։

Մի կողմից, ըստ  հետախուզության նախարարության, «ԻԼԻՊ-ի գործատուների մոտեցումը եղել է թաքֆիրական ահաբեկչության փտած դիակը վերակենդանացնելը», իսկ մյուս կողմից՝ ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչները իրենց կազմակերպության ձախողման պատճառ են համարում Իրանի Իսլամական Հանրապետության վճռական պայքարը գեներալ նահատակ Սոլեյմանիի հրամանատարությամբ։ Ուստի նրանց մոտ սխալ տպավորություն է ստեղծվել, որ վթարի հետևանքով նախագահի նահատակության դեպքը հարմար առիթ է  Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանը հարվածելու համար, սակայն հետախուզության ու անվտանգության ուժերի խիզախությունն ու խելամտությունը ձախողման են մատնել ահաբեկիչներին։

ԻՊ-ի ահաբեկիչներից բացի, ըստ հետախուզության նախարարության հայտարարության, Իրաքյան Քրդստանում տեղակայված անջատողական խմբավորումները նույնպես կոպտորեն շահագործել են իրավիճակը իրենց նպատակների համար։ Նրանց գործողությունների թվում էր երկրի հյուսիս-արևմտյան սահմանով ահաբեկչական գործողության համար կիսածանր ռազմական բեռներ ուղարկելը, սակայն զինված բախումից և փոխհրաձգությունից հետո ողջ բեռը ապահով կերպով հանձնվել է Իրանի անվտանգության ուժերին»։

Այս երկու ահաբեկչական խմբավորումներից բացի Մոնաֆեղները նույնպես նախագահի նահատակությունից հետո սխալ պատկերացում էին կազմել Իրանի անվտանգության վիճակի մասին։ Սակայն նրանց ևս չհաջողվեց իրագործել հակաիրանական գործողություններից ոչ մեկը։ 

Նշված 45 օրվա ընթացքում  հետախուզության նախարարության կարևորագույն ձեռքբերումներից էր Քերմանում ահաբեկչական գործողության կազմակերպող և ղեկավարող՝ Աբդուլլահ Քուվեյթա անունով ահաբեկչի ձերբակալումը։ Քերմանում տեղի ունեցած հանցավոր արարքից 6 ամիս անց այս կարևոր ձեռքբերումը ցույց է տալիս, որ նույնիսկ ժամանակի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն չի մոռանում հանցագործների և ահաբեկիչների նկատմամբ վրեժ լուծելը, այլև այն օրակարգում է որպես գլխավոր առաջնահերթություն, քանի որ Իրանի տարածքի ու ժողովրդի անվտանգության ապահովումն ամենակարեւոր ռազմավարությունն ու առաջնահերթությունն է Իրանի իսլամական հանրապետության համար։

Վերջում հարկ է նշել, որ չնայած սիրված նախագահի նահատակության պատճառով երկրի իշխանությունների և ժողովրդի մոտ տիրող ծանր պայմաններին, 45 օրվա ընթացքում հետախուզության նախարարության 79 հարվածներն ահաբեկիչներին, ցույց տվեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնիսկ դժվարին պայմաններում  գերազանց դիրքում է ահաբեկիչների և նրանց աջակիցների նկատմամբ և աշխարհում պանծալի դիրք է զբաղեցնում ներքին անվտանգության ապահովման հարցում։