Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Եմենի կողմկց ԱԹՍ-ով իրականացված հարձակումը նախազգուշացում էր սիոնիստներին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է. «Եմենի կողմկց ԱԹՍ-ով Թել Ավիվի վրա իրականացված հարձակումը նախազգուշացում էր սիոնիստներին, որպեսզի վերջ դնեն Գազայի ժողովրդի կոտորածին»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ, հոջաթոլէսլամ Սեյյեդ Մոհամմադ Հասան Աբու Թորաբիֆարդն անդրադառնալով Եմենի Անսարալլահի կողմից Թել Ավիվի վրա ԱԹՍ-ով իրականացված հարձակմանն ասել է. «Եմենի ուժերը, որոնք դիմակայեցին ԱՄՆ-ի գլխավորած իմպերիալիստական աշխարհի ագրեսիային, հերթական անգամ հպարտության առիթ տվեցին մուսուլմաններին»։
Նա հավելել է․ «ԱԹՍ-ն վայրէջք է կատարել ամերիկյան դեսպանատան մոտ, ինչը նախազգուշացում է սիոնիստներին, որպեսզի դադարեցնեն Գազայում գտնվող մեր եղբայրների և քույրերի նկատմամբ ագրեսիան»։
Նշենք, որ ԱԹՍ-ի պայթյունի հետեւանքով մեկ սիոնիստ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են։ Եմենի զինված ուժերը, ստանձնելով հարձակման պատասխանատվությունը, հայտարարեցլ են, որ Թել Ավիվն այժմ անապահով է սիոնիստների համար։