Իսլամի մարգարեի թոռան և ընտանիքի անդամների նահատակության սգո արարողությունները
(last modified Fri, 19 Jul 2024 13:04:42 GMT )
Հուլիս 19, 2024 16:34 Asia/Tehran
  • Իսլամի մարգարեի թոռան և ընտանիքի անդամների նահատակության սգո արարողությունները

Իմամ Հոսեյնը և նրա հավատարիմ ուղեկիցները նահատակվեցին Քարբալայում՝ հիջրեթի 61 թվականի Մուհարրամի 10-ին: Pars Today-ի հաղորդմամբ՝ մուհարրամ ամսվա մեկնարկին և իմամ Հոսեյնի ու նրա հավատարիմ ուղեկիցների նահատակության սգո օրերին, Իրանում սևով են ծածկվում սրբավայրերը. մզկիթները և նույնիսկ հավատացյալների տների տանիքները։

Հնուց ի վերջ, Իրանում սև հագուստ կրելը տխրության և վշտի խորհրդանիշ է եղել։

Հոսեյնական մանուկների հավաքը ծես է ի հիշատակ այն երեխաների, որոնք նահատակվել են Քարբալայում՝  Աշուրայի օրը: Այս արարողությունն անցկացվում է ամեն տարի մուհարրամ ամսվա առաջին ուրբաթ օրն Իրանի և աշխարհի որոշ երկրների, ներառյալ՝ Հնդկաստանի, Պակիստանի, Բահրեյնի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և   Աֆղանստանի քաղաքների մզկիթներում, հոսեյնիներում և աղոթավայրերում։ Արարողությանը մասնակցող մայրերն ու նրանց նորածինները կրում են կանաչ հագուստ, շարֆեր և գլխաշորեր։  

Իրանում և Իրաքում մուհարրամի օրերի սգո ծեսերից է  ջահ  վառելը: Այս ծիսակարգի ժամանակ ջահեր են վառվում փողոցներում ու հրապարակներում ու սուրբ վայրերում։

Արմավենու ծառատունկը նույնպես իմամ Հոսեյնի ավանդական սգո ծեսերից է: Այս ծիսակարգի ժամանակ մարդիկ կրում են սև ծածկով և զանազան գույնզգույն շալերով ու հայելիներով զարդարված դագաղի նման տուփ։  Արմավենու մշակությունն ավելի շատ տարածված է Իրանի կենտրոնական անապատի մերձակա  քաղաքներում և բնակավայրերում։

Սինեն Իրանի Շահրուդ քաղաքի բնակիչների հնագույն սգո սովորույթներից է։ Սա կուրծք ծեծելու սովորության տեսակ է, երբ յուրաքանչյուր մարդ իր ձախ ձեռքը կեռում է կողքի մարդու գոտկատեղին, իսկ աջ ձեռքով ծեծում է  իր կուծքը, միաժամանակ  վերև բարձրացնելով ոտքը։  Այս շարժումը վերցված է շահրուդցիների կենսակերպից։  Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Այս շարժումը խորհրդանշում է հողը փորելը։   

Մոմավառության սովորույթը հնագույն արարողություն է, որը հարյուրավոր տարվա վաղեմություն ունի: Այս ծիսակարգում, որը սկսվում է Թասուայի օրվա երեկոյան և շարունակվում մինչև երեկո, սգավորները անհատապես կամ մի քանի հոգանոց խմբերով 41 մոմ են վառում քաղաքի 41 մզկիթների առջև և այս օրերի ավանդական ողբը երգելով՝ սգում իմամ Հոսեյնի ու նրա ուղեկիցների մահը։ 

Թազիեյի ծեսի և ավանդական ասմունքի ժամանակ պատմում են Քարբալայի իրադարձությունների, իմամ Հոսեյնի  և նրա   ուղեկիցների նահատակության և ընտանիքի տառապանքների մասին: Ծեսն անցկացվում է մուհարրամի առաջին տասնօրյակում։

Շամե Ղարիբան ծեսը վերաբերվում է Աշուրայի օրվա մայրամուտին։ Այս արարողության ժամանակ ողբասացը ողբ է ասում իմամ Հոսեյնի ընտանիքի և Քարբալայի դեպքից փրկված գերիների ու երեխաների տեղահանութան մասին, ովքեր հայտնվել են անապատում Որոշ հատուկ սովորույթներ, ինչպիսիք են մոմ վառելը կամ մթության մեջ նստելը, այս գիշերվա սուգը տարբերվում է Մուհարրամի մյուս գիշերներից:

«Գել Մալի» ավանդույթը Իրանի Լորեստան նահանգի կարևորագույն հոգևոր ծեսերից է, որը նույնպես վերաբերվում է Աշուրային։  
Մուհարրամի 10-րդ օրը Իրանի Լորեստան նահանգի ժողովուրդը իրականացնում է «Գել Մալի» ավանդույթը  և նվագելով Չամարոնե  գործիքը՝ ցույց  տալիս իր տխրությունը։