Անվտանգության վերակազմավորումներ Հայաստան-Ադրբեջան սահմանին. տարածաշրջանային հետևանքներ և ապագա սցենարներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i239874-Անվտանգության_վերակազմավորումներ_Հայաստան_Ադրբեջան_սահմանին._տարածաշրջանային_հետևանքներ_և_ապագա_սցենարներ
ՀՀ Սյունիքի մարզում երեք նոր սահմանային սահմանային դիտակետեր բացելով՝ Հայաստանի կառավարությունը կարևոր քայլ է կատարել իր անվտանգության կառուցվածքի վերակառուցման ուղղությամբ, որով նախատեսվում է պետական սահմանների պաշտպանության պատասխանատվությունը բանակից փոխանցել սահմանապահներին:
(last modified 2025-12-01T06:35:45+00:00 )
Դեկտեմբեր 01, 2025 10:05 Asia/Tehran
  • Անվտանգության վերակազմավորումներ Հայաստան-Ադրբեջան սահմանին. տարածաշրջանային հետևանքներ և ապագա սցենարներ

ՀՀ Սյունիքի մարզում երեք նոր սահմանային սահմանային դիտակետեր բացելով՝ Հայաստանի կառավարությունը կարևոր քայլ է կատարել իր անվտանգության կառուցվածքի վերակառուցման ուղղությամբ, որով նախատեսվում է պետական սահմանների պաշտպանության պատասխանատվությունը բանակից փոխանցել սահմանապահներին:

 Այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ լարվածությունը շարունակումէ  պահպանվել և սահմանի որոշ հատվածներ դեռևս չեն սահմանազատվել:
 Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սահմանային դիտակետերը տեղակայվել են Կոռնիձորի, Խնձորեսկի և Հարթաշենի կարևոր հատվածներում։ Հայ պաշտոնյաների խոսքով՝ դրանք կառուցվել են ժամանակակից չափանիշներով: Պատասխանատվության փոխանցումը բանակից սահմանապահներին նախկինում իրականացվել է Տավուշի մարզի սահմանազատված հատվածում, որտեղ սահմանի մոտ 12.6 կիլոմետրը պաշտոնապես նշագրվել և պահպանվել է սահմանապահների կողմից:
Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ այս փոփոխությունն արտացոլում է Երևանի փորձը՝ «պատերազմական գոտուց» անցնել «պետական սահմանի»: Նա կարծում է, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է ստեղծել կայուն սահմանային կառուցվածք։ սակայն այս գործընթացը շատ աստիճանաբար և զգուշորեն է ընթանում՝  փխրուն պայմանների պատճառով։ Ներսիսյանը նաև զգուշացնում է, որ Լաչինի ճանապարհին լարվածության սրման ռիսկը մնում է բարձր՝ ադրբեջանական կողմում ռազմավարական ճանապարհի և լայնածավալ ամրաշինությունների առկայության պատճառով։
Սակայն սահմանային գոտիներից բանակի լիակատար դուրսբերումը առայժմ հնարավոր չէ։ Ռազմական ենթակառուցվածքները մնում են սահմանի երկու կողմերում, և Ադրբեջանը պահպանել է ակտիվ ներկայություն՝ տեղակայելով լավ հագեցած սահմանապահներ։
Ու թեև թվում է, թե Հայաստանի նոր անվտանգության կարգավորումը, չնայած նախատեսված է միլիտարիզմի դերը նվազեցնելու համար, կմնա անցումային և խոցելի փուլում մինչև սահմանների վերջնական որոշումը և Բաքվի հետ հարաբերությունների կայունացումը։