Իրանի ԱԳՆ խոսնակ. Իսրայելը սպառնալիք է խաղաղության և անվտանգության համար
Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի Կնեսետի ընդունած բանաձևին, որը դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանն Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Ուրբաթ օրը X սոցիալական ցանցում արած գրառման մեջ Նասեր Քանանի Չաֆին գրել է․ «Իսրայելի կեղծ ռեժիմի Կնեսետի նոր բանաձևը, որը դեմ է Պաղեստին պետության ստեղծմանը, ռեժիմի ահաբեկչական բանակի կողմից ավելի քան 9 ամիս շարունակվող պատերազմական հանցագործություններից և պաղեստինցիների ցեղասպանությունից հետո ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց ռեժիմի ռասիստական բնույթը»։
Քանանին ասել է․ «Իսրայելի ապարտեիդի ռեժիմը ցույց տվեց աշխարհին, որ սպառնալիք է ոչ միայն պաղեստինցիների, այլև միջազգային խաղաղության և անվտանգության համար»:
Նա նշել է․ «Կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի անգործության ստվերում պաղեստինցիների իրավունքն է ապահովել միջազգային օրենքների ու կանոնակարգերի գործադրումը և բռնազավթիչների դեմ պայքարելը՝ մինչև պաղեստինցիների լիարժեք իրավունքների վերականգնումը»:
Հինգշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի Կնեսետը ձայների մեծամասնությամբ դեմ է քվեարկել Պաղեստին պետություն ստեղծելու ծրագրին։ Սիոնիստական խորհրդարանը հավանություն էր տվել հակապաղեստինյան այս ծրագրին` 68 պատգամավորների կողմ և 9 դեմ ձայներով: Այս ծրագրում մերժվում էր պաղեստինյան պետության կազմավորումը, դա համարելով սպառնալիք Սիոնիստական ռեժիմի համար։