«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում. Իրանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i220684-3_3_ձևաչափով_հաջորդ_հանդիպումը_կկայանա_առաջիկայում_Թուրքիայում._Իրանի_դեսպան
Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ասել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2024 13:12 Asia/Tehran
  • «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում. Իրանի դեսպան

Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ասել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:

«Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղությամբ», - նշել է դեսպանը՝ հիշեցնելով, որ «3+3» ձևաչափով հարթակի մասին:

Ըստ դեսպանի՝ այս հարթակի՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումն առաջին անգամ կայացել է Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում։

https://www.tert.am/am/news/2024/07/19/meeting/4155449