Էներգիայի պայուսակ՝ արևային էներգիայից օգվել ցանկացողների և գյուղատնտեսությամբ զբաղվողների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i220734-Էներգիայի_պայուսակ_արևային_էներգիայից_օգվել_ցանկացողների_և_գյուղատնտեսությամբ_զբաղվողների_համար
Իրանական գիտահեն ընկերությունն արտադրել է էներգիայի պայուսակ, որը հնարավորություն կտա ցանկացած վայրում օգտվել արևի էներգիայից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2024 07:07 Asia/Tehran
  • Իրանական գիտահեն ընկերությունն արտադրել է էներգիայի պայուսակ
    Իրանական գիտահեն ընկերությունն արտադրել է էներգիայի պայուսակ

Իրանական գիտահեն ընկերությունն արտադրել է էներգիայի պայուսակ, որը հնարավորություն կտա ցանկացած վայրում օգտվել արևի էներգիայից։

Այս տուփը էներգիայի աղբյուր է արշավականների, լեռնագնացների, ճամբարականների, քոչվորների և ֆերմերների համար և գիշերը կարող է ապահովել մինչև 5 ժամ լուսավորություն:

Pars Today-ի հաղորդմամբ՝ Iran Power Monitoring Company-ի գործադիր տնօրեն Սեյեդ Մուսա Այիթին ասել է. «Էներգիայի տուփն իրականում փոքրիկ, շարժական արևային էլեկտրակայան է։ Այն պարունակում է արևային մարտկոցներ, կառավարման վահանակներ և լիցքավորիչներ և թույլ է տալիս մարդկանց օգտվծել արևի մաքուր էներգիայից»: 

Նա նշել է, որ էներգիայի պայուսակը կարելի է օգտագործել գիշերային ժամերին լամպեր,  և այլ սարքավորումներ վառելու համար, հավելելով. «Էներգիայի պայուսակը կարող է լիցքավորել բջջային հեռախոսներ, պլանշետներ, նոութբուքեր և այլ էլեկտրոնային սարքեր։ Այն  իդեալական ուղեկից է արշավականների, արշավականների և ճամբարականների համար»: