Իրանի թիմը դարձել է Շախմատի համաշխարհային օրվա մրցաշարի չեմպիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i220772-Իրանի_թիմը_դարձել_է_Շախմատի_համաշխարհային_օրվա_մրցաշարի_չեմպիոն
Իրանի թմիը դարձել է Շախմատի համաշխարհային օրվա թիմային ընկերական մրցաշարի չեմպիոն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2024 05:51 Asia/Tehran
  • Իրանի թիմը դարձել է Շախմատի համաշխարհային օրվա մրցաշարի չեմպիոն

Իրանի թմիը դարձել է Շախմատի համաշխարհային օրվա թիմային ընկերական մրցաշարի չեմպիոն։

1966 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուլիսի 20-ը հռչակեց Շախմատի համաշխարհային օր՝ ի հիշատակ Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադրման։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ կայծակնային  և թիմային շախմատի բաժիններում հանդիպել են Ռուսաստանի, Մոնղոլիայի, Սերբիայի և Իրանի շախմատիստները։ 

Մրցաշարի ավարտին, Իրանի թիմը, որի կազմում էին Ռամթին Քաքավանդը,  Մանի Փարհամ Ասլը, Մուհամմադ Սալեհ Քալանթարին և Մուհամմադռեզա Իսմայիլզադեն, հաղթելով մյուս մրցակիցներին, արժանացավ չեմպիոնի տիտղոսին։

Շախմատի համաշխարհային օրը նշվում է՝ այս խաղն ամբողջ աշխարհում տարածելու նպատակով։ Այս  օրը հնարավորություն է ավելի մեծ ուշադրություն դարձնելու այս խաղին, որն ունի շատ երկար պատմություն (մոտ 1500 թ. մ.թ.ա.):